Վիետնամական երգչախումբը հայկական երգեր է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանոյում hոկտեմբերի 12-ին համերգով հանդես է եկել տեսողության խնդիրներ ունեցող երեխաների` «Հույս» ուսանողական երգչախումբը, որը կատարել է վիետնամական, ռուսական և հայկական երգեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, երգչախմբի տնօրեն, պրոֆեսոր Տոն Թհատ Չիմը համերգից հետո նշել է, որ հայկական երաժշտությունը շատ մեծ հետաքրքրությամբ է ընկալվում ինչպես ուսանողների, այնպես էլ հանդիսատեսի կողմից:
Երգչախմբի ղեկավարն առաջիկայում նախատեսում է վիետնամցի հանդիսատեսին ներկայացնել Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



