Մերկելը մտադիր է հանդես գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆShabat.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպական խորհրդի կայանալիք նիստում մտադիր է հանդես գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկով՝ Սիրիայում Մոսկվայի իրականացրած գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը: Այդ թեման նախատեսվում է քննարկել հոկտեմբերի 20-21-ին: Այս պահին տվյալ հարցով քննարկվում է ռազմարդյունաբերության ոլորտում պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է աջակցել Մերկելին՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցում:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



