Մոսկվայում փեսան փախել է իր իսկ հարսանիքից` ռեստորանի հաշիվը չվճարելու համար (տեսանյութ)
ՎԻԴԵՈTert.am-ը գրում է.
Մոսկվայի ոստիկանությունը ահազանգ էր ստացել Սոկոլնիկի շրջանում գտնվող ռեստորաններից մեկի ղեկավարությունից, որոնք բողոքել էին իրենց ռեստորանում իր հարսանիքը նշած և հաշիվը չվճարելով փախուստի դիմած 41-ամյա տղամարդուց:
Այս մասին գրում է ռուսական http://fishki.net/ կայքը:
Հարսանեկան խնջույքը, որին հրավիրված են եղել 12 հոգի, արժեցել է 20 000 ռուբլի, սակայն խնջույքի ընթացքում հայտնվել են չնախատեսված հյուրեր և պատվիրվել են հավելյալ ուտեստներ և խմիչք:
Արդյունքում ամբողջական հաշիվը կազմել է մոտ 100 000 ռուբլի:
Տեսնելով հաշիվը` փեսան շտապել է անհետանալ իր իսկ հարսանեկան խնջույքից:
Արդյունքում Մոսկվայի ոստիկանությունում վերջինիս դեմ հարուցվել է գործ` «Խաբեության միջոցով նյութական վնաս հասցնելու և վստահության չարաշահման» մեղադրանքով:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



