Ռուսաստանը և Հնդկաստանը գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ հանձնաժողով կստեղծեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը և Ռուսաստանը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համատեղ հանձնաժողով կստեղծեն: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Gazeta.Ru-ին:
Ըստ Ռոգոզինի` Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը նոր տեխնոլոգիաների յուրացման հարցում եզակի նշանակություն ունի: Փոխվարչապետը ասել է, որ ինքն անձամբ կգլխավորի ռուս-հնդկական կոմիտեի ռուսական կողմը:
Հնդկաստանի կողմը կներկայացնի երկրի պաշտպանության նախարար Մանոհար Պարրիկարը:
«Մենք կարող ենք շատ բան անել միասին, այդ թվում` տիեզերքում, տիեզերական տարածության, տիեզերական արդյունաբերության մեջ», - ասել է Ռոգոզինը:
Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը ենթադրում է տեխնոլոգիաների, նաև տեղեկատվություն փոխադարձ փոխանակում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



