Բալիում փլուզվել է 2 կղզիներ միացնող հետիոտն կամուրջը. 9 մարդ մահացել է, կա 42 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայում փլուզվել է Նուսա-Լեմբոնգան և Նուսա Չենինգան կղզիներն իրար միացնող կամուրջը:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն` վկայակոչելով ինդոնեզական լրատվամիջոցները, վթարի պատճառով առնվազն 9 մարդ է զոհվել, ևս 42 մարդ վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալների համաձայն` բոլոր տուժածներն ու զոհերը տեղի բնակիչներ են:
Ներկա պահին մութն ընկնելու պատճառով փրկարարական գործողություններն ստիպված են եղել դադարեցնել: Նախնական վարկածով` կամուրջի փլուզման պատճառ է դարձել կառույցի ծանրաբեռնվածությունը: Կամրջով անցնելիս է եղել կրոնական ծիսակատարությունից վերադարձող մարդկանց բազմությունը:
Կամրջի երկարությունը կազմում էր 100 մետր, իսկ լայնությունը` կես մետր: Կամրջից օգտվել թույլատրվում էր ոչ միայն հետիոտներին, այլև հեծանվորդներին ու մոտոցիկլավարներին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



