ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը կսկսվի հոկտեմբերի 17-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը կսկսվի հոկտեմբերի 17-ին առավոտյան՝ տեղեկացնում է Sky News Atabia-ն:
Նշվում է, որ գործողությունը սկսելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը Իրաքի կառավարության կողմից կհնչի մոտակա ժամերի ընթացքում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մոտ 1 մլն խաղաղ բնակիչներ ստիպված կլինեն լքել Իրաքի Մոսուլ քաղաքը՝ սպասվող ռազմական գործողության պատճառով:



