«Չելսի»-ի ֆուտբոլիստները գիտեն, թե ինչ է ուզում Կոնտեն. Ազար
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը խոսել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լեսթեր»-ի նկատմամբ տոնած հաղթանակի մասին:
«Այժմ մենք գոհ ենք մեր գրանցած արդյունքից: Իրոք, կարողացանք հիանալի հանդիպում անցկացնել և 3 միավոր վաստակել դժվար մրցակցի հետ խաղում:
Ուրախ եմ, որ կարողացա դառնալ գոլի հեղինակ: Հարձակվողի համար գոլեր խփելը միշտ կարևոր է:
Մենք գիտենք, թե ինչ է ուզում Կոնտեն և անում ենք ամեն ինչ, որպեսզի արդարացնենք մարզչի սպասելիքները», – ասել է Ազարը:
Նշենք, որ «Չելսի»-ն հաղթանակի է հասել «Լեսթեր»-ի նկատմամբ 3:0 հաշվով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



