Ֆրանսիան մտադիր չէ թուլացնել ճնշումը Ասադին աջակցող Մոսկվայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է Հալեպում հրադադարի անհրաժեշտությունը և այն, որ ինքը մտադիր չէ «թուլացնել ճնշումը» Մոսկվայի վրա, որն աջակցում է Սիրիայի իշխանություններին՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Լոզանի բանակցությունները հանգեցրին հիմնական սկզբունքների անհամաձայնության: Սակայն առաջնահերթ խնդիրը ռմբակոծությունների դադարեցումն է, զինադադարը, հումանիտար օգնությւոնը և բանակցությունների սկսումը»,- ասել է Օլանդը:
«Դա այն է, ինչ Ֆրանսիան առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն Ռուսաստանը վետո է դրել: Պուտինը չի կամենում լուրջ քննարկում անցկացնել Սիրիայի հարցով: Ես պատրաստ եմ դրան ցանկացած պահի, բայց չեմ թուլացնի ճնշումը»,- ասել է Օլանդը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



