Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


8 երևույթներ Երևանում, որոնք զարմացնում են զբոսաշրջիկներին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Խմիր, ինչքան սիրտդ կկամենա

Այն ժամանակ, երբ Թամանյանը զբաղվում էր Երևան քաղաքի նախագծմամբ, նա ստիպված անընդհատ փոքրիկ կժերով ջուր էր գնում երիտասարդ վաճառողներից, և ասում են, որ հենց այդ պատճառով էլ նախագծի մեջ են հայտնվել «կապույտ կետեր»: Այսօր յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գումար չծախսել ծարավը հագեցնելու համար, երբ քայլում է քաղաքի փողոցներով: Սակայն ի սկզբանե հարկավոր է զբոսաշրջիկներին համոզել, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող ցայտաղբյուրներից հոսող ջուրը ամբողջովին մաքուր է և անվտանգ:

 

 

Տրանսպորտային «մշակույթ»

Շատերը կասեն, որ Երևանում գործող միկրոավտոբուսներն ու տաքսիները բազմաթիվ բացասական կողմեր ունեն, սակայն պարզվում է, որ օտարերկրացիներին շատ զարմացնում է ոչ միայն դրանց լիության փաստը, այլև այն, որ դրանց մեջ բոլորը բոլորին տեղ են զիջում: Նրանք նաև զարմանք են ապրում տեսնելուց, թե ինչպես են գումարը տալիս անծանոթին, որ իրենց անունից վերջինս փոխանցի վարորդին, և դրանից հետո էլ մնացորդը բարեհաջող կերպով ետ է վերադառնում իրենց: Երևանում տաքսիները լիովին հասանելի են զբոսաշրջիկների համար՝ մատչելի գներով: Այլ երկրներում տաքսիների հաշվիչները անդադար պտտվում են՝ հաշվի չառնելով խցանումները և անհրաժեշտ դադարները, ինչի հետևանքով էլ վերջնական գումարը վճարում են ոչ թե անցած ճանապարհի համար, այլ մեքենայում գտնվելու ժամանակի:

 

Հարբած մարդկանց բացակայությունը փողոցներում

Հետսովետական երկրներից եկածներին և միաժամանակ նաև եվրոպացիներին մեր երկրում շատ բաներ կարող են զարմացնել: Սակայն փաստ է, որ Երևանում գրեթե չես գտնի այնպիսի մարդկանց, որոնք ծայրաստիճան հարբած են և ցանկանում են իրենց «ոգեշնչումը» փոխանցել անցորդներին: Զարմանալի է նրանց համար նաև այն, որ փողոցում զբոսնող երիտասարդների ձեռքին երբեք չես տեսնի գարեջրի շշեր:

 

Անհավանական մաքուր մետրո

Առանց բացառության՝ բոլոր զբոսաշրջիկներին հիացնում է մեր մետրոյի մաքրությունը: Որպես օրինակ՝ նյույորքցիները, որոնք օգտվում են աշխարհում ամենամեծ մետրոյից, աչքերին չեն հավատում՝ տեսնելով հայկական մետրոյի մաքրությունը: Եվ երևի թե երևանցիներից շատերը չեն էլ նկատել, որ մետրոպոլիտենի ոչ մի կայարանում աղբամաններ կամ պաստառներ՝ «չկեղտոտել», «պահպանել մաքրություն» գրառմամբ չկան: Եվ անգամ առանց դրանց մեր քաղաքի ոչ մի բնակիչ իրեն թույլ չի տալիս կեղտոտել կայարանը կամ ծխել:

 

Հանգիստ և անվտանգ գիշերներ

Ուշ գիշերներին Երևանի փողոցներով քայլելիս կարող եք հանդիպել ժպտացող շատ օտարերկրացիների: Նրանք զարմանում են, որ Երևանում գիշերային ժամերին հանգիստ կարելի է դուրս գալ փողոց և ուղղակի զբոսնել առանց ոչնչից վախենալու: Նրանց համար հետաքրքիր է նաև այն, որ Երևանի կենտրոնում գտնվող խանութները և ծառայողական կենտրոնները գործում են շուրջօրյա:

 

Երևանը խաչմերուկ է Ասիայի և Եվրոպայի միջև

Վերջին տասնամյակի ընթացքում Երևանում անընդհատ տարբեր տեսակի շինարարություններ են իրականանում. կառուցվում են նոր և ժամանակակից շենքեր, խանութներ, սրճարաններ: Եվ օտարերկրացիների համար զարմանալին այն է, որ Երևանի կենտրոնում գտնվող ճոխ սրճարանների ու ռեստորանների, մի քանի շերտով ասֆալտապատված ճանապարհների մեջ հանգիստ ապրում են ասիական հոգին և ավանդույթները. տղամարդիկ, որոնք նարդի են խաղում, կանայք, որոնք բուրդ են «ծեծում»:

 

Ատամնաբույժներից և վարսահարդարներից պետք չէ վախենալ

Շատ հայեր տարին մեկ անգամ պարտադիր այցելում են ատամնաբույժի՝ ատամները «վերանորոգելու» համար: Իսկ շատ օտարերկրացիներ այսօր գալիս են Հայաստան ատամնաբույժների այցելելու համար, քանի որ գները մատչելի են նրանց համար, և որակն ապահովված է: Այստեղ գտնվելու գրեթե ողջ ընթացքում նրանք գեղեցկության սրահներ են այցելում, կարգի են բերում մազերն ու եղունգները և ամեն անգամ տարբեր լեզուներով կամ ժեստերով փորձում են հասկացնել, որ Հայաստանում այսպիսի ծառայություններն իրոք էժան են:

 

Հայի տան դռները միշտ բաց են հյուրի առջև

Եվրոպացու համար առաջին հայացքից անընդունելի կարող է թվալ անծանոթ մարդուն հյուր ընդունելը, հատկապես եթե այդ մարդը հարազատ, բարեկամ կամ ընկեր չէ, այլ ուղղակի մեկը, ում հետ ծանոթացել ես ինքնաթիռում: Փորձեք եվրոպացուն իր ծանոթի ծանոթի տուն տանել, որը հայ է, և տեսեք, թե ինչ զարմանք կապրի նա. նրա առջև մի քանի րոպեի ընթացքում բացվում է մեծ սեղան, հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները, երկար կենացներ են հնչում, և սկսվում են ավանդական «սա կեր, թե չէ կնեղանամ» արտահայտությունները: Եվ հայի համար առհասարակ կարևոր չէ՝ հիվանդը դիաբետ ունի, թե ոչ, ալերգիաներ կամ սեփական սննդակարգ ունի, թե ոչ. դուք նրա հյուրն եք, և դրանով ամեն ինչ ասված է:

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետո