Աբովյանի հիմնադրման 53-րդ տարեդարձին Գագիկ Ծառուկյանն արժեքավոր նվերներ է տվել քաղաքացներին (տեսանյութ)
VIDEOԿոտայքի մարզի Աբովյան քաղաքը նշում է հիմնադրման 53-րդ տարեդարձը: Տոնը Աբովյանի քաղաքային մարզադաշտում համախմբել էր հազարավոր բնակիչների: Նրանց էին միացել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Տոնական միջոցառումը մեկնարկել է օրհներգով ու քաղաքին նվիրված երգով:
Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը, ով ամեն տարի մշտապես ներկա է գտնվում հարազատ քաղաքի միջոցառմանը, այս անգամ հարգելի պատճառով ներկա չէր: Փոխարենը` նրա ամենամյա անակնկալներն են ու ամենամյա ուղերձը ներկայացվեցին աբովյանցիներին:
Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



