Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Հայտնիները՝ Վիրաբի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

LIFE

BlogNews.am-ը գրում է.

Ռուսաստանաբնակ հայ երգիչ Վիրաբը հանրությանը ներկայացնում է իր նոր՝ «Սիրտս սիրահարվել է» երգի տեսահոլովակը։ «Yans» ակումբում երեկ կայացավ տեսահոլովակի համերգ-շնորհանդեսը։ BlogNews-ը ներկա է եղել երեկոյին և ներկայացնում է մանրամասները։

Երգի հեղինակն Արման Անտոնյանն է, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, նվագակցել է Կարո Սարաֆյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Երեմյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը։

«Ես տեղյակ չեմ եղել այսօրվա միջոցառման մասին։ Ընկերներս ինձ հրավիրեցին Երևան, այսօր առավոտյան եկա, և անակնկալ մատուցեցին ինձ։ Ես շնորհանդես անելու նպատակ չունեի»,- ասաց երգիչն ու հույս հայտնեց, որ տեսահոլովակը դուր կգա հանրությանը։

Երգչի խոսքով՝ տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանում։ «Սա իմ չորրորդ տեսահոլովակն է «Ուր է նա», «Ես և դու», «Շոգ ա, շոգ ա» երգերից հետո։ Իմ բոլոր տեսահոլովակները միշտ նկարահանվել են Երևանում, քանի որ ես  շատ եմ սիրում իմ Երևանը։ Ինձ համար ուրախություն է Հայաստան գալը։ Նույնիսկ Երևան տեղափոխվելու մտադրություն ունեմ»,- ասաց երգիչն ու հավելեց, որ ինքը Ռուսաստանում աշխատում է հայերի համար, այդ իսկ պատճառով իր երգերի մեծ մասը հայերեն է։

Վիրաբի պրոդյուսեր, երգի հեղինակ Արման Անտոնյանն էլ նշեց, որ այս երգը նվիրել են իրենց շատ հարազատ զույգի։ «Հայաստանում քիչ են ճանաչում Վիրաբին, սակայն Ռուսաստանի հայության շրջանում նա բավականին պոպուլյար է։ Վիրաբը նպատակ ունի ավելի մեծ քայլեր անելու հայկական շոու բիզնեսում, այնպես որ առաջիկայում այստեղ էլ իրեն ավելի շատ կճանաչեն,- նշեց Արմանը։

Երեկոն վարում էր Վաչեն, ով նշեց, որ Վիրաբն իր լավ ընկերներից է․ «Ես իրեն վաղուց եմ ճանաչում, Ռուսաստանում բավականին հայտնի է, հանդիպել եմ տարբեր միջոցառումների ժամանակ։ Շատ տաղանդավոր, լավ երգիչ է, երգն էլ գեղեցիկ է։ Հայաստանում իրեն քչերն են ճանաչում, սակայն այս տեսահոլովակով փորձում է ներխուժել ասպարեզ»,- նշեց հումորիստը։

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն էլ ասաց. «Շատ ռոմանտիկ, գեղեցիկ երգ է։ Վիրաբը շատ լավ, սրտաբաց մարդ է։ Ես մի քիչ այլ ոճի սիրահար եմ, սակայն հավանեցի այս երգը»։

Վիրաբի տեսահոլովակի համերգ-շնորհանդեսին ներկա լինելու համար Հայաստան էր ժամանել ռուս երգիչ և կոմպոզիտոր Ալեքսեյ Զարդինովը։ «Ես նախապես լսել էի երգը և ինձ շատ էր դուր եկել։ Այն շատ նուրբ է։ Ես ակնկալում էի, որ տեսահոլովակը կլինի շատ ռոմանտիկ, և չսխալվեցի։ Հրաշալի մտահղացում ուներ։ Մաղթում եմ Վիրաբին, որպեսզի կանգ չառնի։ Նա շատ յուրահատուկ, գեղեցիկ տեմբր ունի։ Երբ ես առաջին անգամ լսեցի նրան, ուզում էի շարունակ լսել ու լսել։ Իմ համերգներից մեկի ժամանակ Վիրաբը ելույթ ունեցավ, հանդիսատեսը նրան այնպես էր ծափահարում, ինչպես ոչ ոքի»,- ասաց նա։

Այս շնորհանդեսին ներկա լինելու համար Ղազախստանից էլ Հայաստան էր ժամանել Ֆարիզ Ֆորտունան։ «Ինձ շատ դուր եկավ տեսահոլովակը։ Երգի հեղինակն էլ իմ պրոդյուսերը՝ Արման Անտոնյանն է, շատ տպավորիչ էր։  Ես և Վիրաբը լավ ընկերներ ենք, չնայած տարբեր ազգերից ենք ու տարբեր երկրներում ենք ապրում։ Նրան մաղթում եմ մեծ հաջողություններ»,- նշեց երգիչը։

Դերասան Կարեն Ասլանյանն էլ նշեց, որ Վիրաբին վաղուց է ճանաչում։ «Ես լսել էի երգը, քանի որ հեղինակն իմ շատ լավ ընկեր Արման Անտոնյանն է։ Իսկապես շատ եմ հավանել, կատարումն էլ շատ լավն էր։ Տեսահոլովակն էր ինձ համար անակնկալ, շատ գեղեցիկ է ստացվել։ Առհասարակ, ես լսում եմ Վիրաբի երգերը ոչ միայն որպես ընկեր, այլև որպես երգիչ»,- ասաց նա։

                              

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes