Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եվրատեսիլյան պայքարը թեժանում է. «Դեպի եվրատեսիլ» նախագծի 2-րդ փուլում կմրցեն 37 արտիստներ

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Մեկնարկում է «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ փուլը: Հոկտեմբերի 22-ից սկսած՝ եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան հետևելու նախագծի երկրորդ փուլի ընթացքին, որտեղ իրենց պայքարը կշարունակեն 37 երգիչ-երգչուհիներ: «Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու պատվին արժանանալու համար իրենց ուժերը կշարունակեն փորձել և առավելագույնս լավ ներկայանալ Սյուզաննա Մելքոնյանը, Մերի Մհերյանը, Սարո Գևորգյանը, Իջինը, Only girls խումբը, Ալեքսանդր Պլատոն, Մարիամ Եվրիյանը, Քրիստինա Ավետիսյանը, Ամալյա Մարգարյանը, Արծվիկը, Աննա Սեդրակյանը, Վահե Ալեքսանյանը, Մարիսսան, Դիանա Դիկովսկին, Օպերա Վիվա խումբը, Եվա Կանսը, Փայլա Գեւորգյանը, Քրիստինա Մանգասարյանը, Ռոբ Ավալյանը, Կարինե Հարությունյանը, Նարինե Ջինանյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Զեմֆիրա Ֆրիդոնը, Վերոնիկա Գրիգորյանը, Դիանա Ադամյանը, Հասմիկ Շիրոյանը, Սոնա Դունոյանը, Ջուջոն, Լյուսին, Գեւորգ Հարությունյանը, Մարթան, Աննա Դանիելյանը, Ալբերտ Ղազարյանը, Ակսել Բավեյանը, Լիլիթ Հարությունյանը, Արմենուհի Գասպարյանը, Արթուր Աբգարը:

Հենց այս շարքում է այն արտիստի անունը, ով Հայաստանը հաջորդ տարի կներկայացնի միջազգային ամենահայտնի երաժշտական մրցույթին: Երկրորդ փուլին Առաջին ալիքի հեռուստադիտողները կկարողանան հետևել հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:15-ին: Տվյալ փուլից սկսած՝ պայքարի մեջ կմտնեն նաև մրցույթի ժյուրիի 6 անդամներ Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ին, Ինգա Արշակյանը, Հայկոն, Անուշ Արշակյանը եւ Եսայի Ալթունյանը. հենց նրանք են ընտրելու այն արտիստներին, ովքեր կլինեն իրենց խմբերում և ում իրենք կօգնեն անցնելու «դեպի Եվրատեսիլ» տանող ճանապարհը:

Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթի, հաղթել և ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ- 2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին մեր հարյուրավոր հայրենակիցներն ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան սկսել հեռուստատեսային պայքարը: Մասնակիցների հեռուստատեսային լսումների փուլը տևեց 3 շաբաթ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրեն հատկացված 2 րոպեների ընթացքում փորձեց համոզել ժյուրիի անդամներին, որ ինքն է լավագույնը և կարող է հավակնել Հայաստանը համաեվրոպական մրցույթին ներկայացնելուն: Ժյուրիի անդամները, հաշվի առնելով մասնակիցների վոկալային տվյալները, արտիստիզմն ու կերպարային առանձնահատկությունները, կարողացան ընտրել և առանձնացնել այն 37 արտիստներին, ովքեր առաջիկա շաբաթների ընթացքում կշարունակեն իրենց պայքարը: Նախագիծը բաղկացած է 4 փուլերից և կտևի շուրջ 3 ամիս: Նախագծի հաղթողը կորոշվի ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:

Առաջին ալիք, Հասարակայնության հետ կապերի բաժին

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community