Պետք է վերջապես դասեր քաղել ապրիլյան պատերազմից
BLOGԱնահիտ Ամատւնին ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կառավարությունն իր ծրագիրը դեռ չի ներկայացրել, սակայն միանգամից ասեմ, որ անկախ նրանից, թե ով կլինի կառավարության ղեկին կամ ինչ ծրագիր կներկայացնի, քաղաքացին պետք է համակարգային վերանայումներ տեսնի պաշտպանական բնագավառում:
Ապրիլյան պատերազմն առավել ընդգծեց այն խնդիրներն ու բացերը, որոնք անվտանգության ոլորտում սպառնալիքներ են ստեղծում, իսկ այս պարագայում պետք է կտրուկ վերանայումների գնալ այդ բնագավառում:
Ապրիլյան պատերազմից 4-5 ամիս հետո փոխվեցին պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ենթադրվում է, որ էական փոփոխություններ կլինի նաև պաշտպանական կոնցեպցիայում: Եթե այս խնդիրները չկարգավորենք, մնացածն ինձ անկեղծ ասած հետաքրքիր չի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



