Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Գիտականորեն ապացուցված 8 միջոց` հարաբերությունները կատարյալ դարձնելու համար

LIFE

Շատերիս համար ռոմանտիկ հարաբերությունները հիմնական տեղ են զբաղեցնում մեր կյանքում: Եթե այդ հարաբերություններում ամեն ինչ կարգին է, ապա դրանք միշտական  ուրախության աղբյուր են, իսկ եթե  հարաբերություններում ամեն ինչ անկայուն է, դա մեծ ցավ է պատճառում մեզ:

Իրականում մեր երջանկությունը կախվածէ  նրանից, թե ինչպես ինքներս մեզ կդրսևորենք այդ հարաբերություններում: Այս մասին գրում է  cluber.com-ը և առաջարկում հետևել այս 8 կանոնին` հարաբերությունները կատարյալ  դարձնելու համար:

1. Թարմ աչքով նայեք ձեր հարաբերություններին

Իրականում ոչ միշտ են ռոմանտիկ հարաբերությունները զգալի ջանքեր պահանջում: Թարմ աչքով նայեք ձեր հարաբերություններին:  Արդյո՞ք ձեր զուգընկերն իրեն անփույթ չի պահում ձեր հետ շփվելիս, ուշադի՞ր է ձեր նկատմամբ, կարո՞ղ եք ձեզ ազատ ու բնական զգալ  նրա կոքին գտնվելիս:  Դուք միմյանց մեջ դրական կողմեր եք հայտնաբերում: Այս հարցերի շուրջ մտորելով` կարելի է հասկանալ, թե արդյո՞ք ցանկանում եք շարունակել նման հարաբերությունները:

2. Սկսեք ձեր սեփական երջանկությունից

Մարդկանց մեծամասնությունը չարաչար սխալվում է` կարծելով, որ  հանդիպելով այն միակին, նրանք անմիջապես կերջանկանան:  Իրականում հետազոտությունները ցույց են տվել, որ  ամենաերջանիկ մարդիկ փորձում են հաճույք ստանալ ո՛չ միայն ռոմանտիկ հարաբերություններից, այլև` նախընտրում են զբաղվել այն ամենով, ինչ իրենց դուր է գալիս: Եթե ապրեք ձեր բնական կյանքով, դա թույլ կտա հարաբերություններում միայն լավն ու դրականը տեսնել:

3. Արտասովոր քայլեր կատարեք զուգենկերոջ հետ միասին

Մարդ ամեն ինչին հարմարվում է: Այս ասացվածքը ցույց է տալիս մարդու իրական էությունը: Այն, ինչ հետաքրքիր ու սպասված է առաջին ժամադրության ժամանակ, կարող է ձանձրալի թվալ համատեղ կյանքի երրորդ տարում:  Հետազոտությունը ցույց է տվել, որ  զույգերն, ովքեր մշտապես ներգրավված են ինչ-որ հետաքրքրաշարժ գործերում, ավելի մեծ ընտանեկան բավարարվածություն են զգում: Բացի այդ, նորանոր գործողությունները նպաստում են ուղեղի այն հատվածների ակտիվացմանը, որոնք պատասխանատու են ուրախության հորմոնի արտադրման համար:

4. Սովորեք ձեր զուգընկերոջ սիրո լեզուն

Ոսկե կանոնի փոխարեն նախընտրեք Պլատինե կանոնը` «Վարվիր  մյուսների հետ այնպես, ինչպես իրենք կցանկանային, որ վարվեիր»:

5. Խուսափեք «ապոկալիպսիսի 4 հեծյալներից»

Ի՞նչ է դա. հոգեբաններն առանձնացրել են  վարքի 4 տեսակ, որոնք կործանարար են հարաբերությունների համար` քննադատություն, արհամարhանք, պաշտպանություն և ընդդիմություն:

6. Ուշադրություն զարգացրեք

Կենտրոնացեք ներկայիս հարաբերությունների, ներկա պահի վրա և հաճույք ստացեք իրական զգացողություններից:

7. Առավելագույնս ուշադիր եղեք լավ նորությունների նկատմամբ

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն, թե ինչպես ենք արձագանքում մեր զուգընկերոջ համար լավ նորությանը, կարող է կա՛մ օգնել մտերմությանը, կա՛մ խանգարել: Ակտիվություն և հետքրքրվածություն ցուցաբերեք, երբ նա կիսվում է ձեզ հետ իր հաջողություններով: Դա կամրապնդի ձեր կապը:

8. Հպվեք միմյանց ամեն օր

Մեր ծննդյան առաջին իսկ պահից մեզ անընդհատ ինչ-որ մեկը հպվում է: Հպվելու գործառույթը կապված է անվտանգության, վստահության և աջակցության զգացողության հետ: Մարդիկ, ովքեր ավելի շատ են ֆիզիկական աջակցություն ստանում զուգընկերոջից, ավելի երջանիկ են հարաբերություններում:

 

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"