Նախնական տվյալներով՝ անվտանգության աշխատակիցն ինքնասպանության փորձ է կատարել. Դավիթ Հարությունյան
SOCIETYԿառավարությունում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վաղ առավոտյան, գլխի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածն անվտանգության աշխատակիցներից է:NEWS.am-ի տեղեկությունը հաստատեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Իսկապես նման դեպք տեղի է ունեցել: Նա մեր աշխատակիցը չէ, այլ կառավարությունում պահպանություն իրականացնող կազմակերպության: Նախնական տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ է կատարել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ հրազենային վնասվածք ստացած երիտասարդը 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է: Նա այժմ գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, վիրահատվում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



