Օլիվիա Ուայլդը երկրորդ անգամ մայր է դարձել
PHOTOԼույս աշխարհ է եկել դերասանուհի Օլիվիա Ուայլդի երկրորդ բալիկը:
Շաբաթ օրը 32-ամյա դերասանուհին Ինսթագրամի իր էջում տեղեկացրեց, որ իր բալիկը լույս աշխարհ է եկել հինգշաբթի օրը: Նա նաև ցուցադրել է իր նորածին բալիկի առաջին լուսանկարը: Օլիվիան իր դստերը կոչել է Դեյզի Ջոզեֆին Սուդեյքիս:
Դեյզին Օլիվիայի և նրա փեսացու Ջեյսոն Սուդեյքիսի երկրորդ երեխան է:
Զույգն արդեն երկուամյա որդի ունի՝ Օթիս Ալեքսանդրը: Օլիվիան 2015 թվականի USWeekly-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ իր որդին շատ խելացի է և ամբողջ օրը դաշնամուր է նվագում: Նա շատ երաժշտական է, և մենք էլ փորձում ենք ամեն կերպ ոգևորել նրան:
Իսկ ապրիլ ամսին Օլիվիան հայտարարեց, որ շուտով բալիկ է ունենալու:
Օլիվիան իր հղիության մասին ասում էր. «Հղիության մեջ մի հիասքանչ բան կա,» - նա ասել է People-ին:
«Դա այն ժամանակն է, երբ դու շատ կապված ես քո մարմնի հետ:»
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: