Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ակումբում երգող երգիչը 3-4 ժամ կենդանի երգելուց հետո ստանում է ընդամենը 15.000 դրամ, ինչն ուղղակի ծիծաղելի է. Ռաիսա Ավանեսյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Իրանահայ երգչուհի Ռաիսա Ավանեսյանը կարճ ժամանակով Հայաստանում է. նա եկել է Երեւան, որպեսզի նկարահանվի «Հայաստանի ձայնը 3» նախագծի հաղթանակին արժանանալուց հետո ստացած մրցանակ-տեսահոլովակում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ռաիսան նշեց, որ մեծ ոգեւորությամբ է սպասում տեսահոլովակի նկարահանմանը, քանի որ երգը վաղուց է պատրաստ.

«Երգս պատրաստ է, պարզապես տեսահոլովակի նկարահանումները ձգձգվում են, քանի որ ռեժիսոր Ժոռ Մելոյանը հաճախ է գործերով մեկնում արտերկիր: Ինչեւէ, ուրախ եմ, որ նրա պես տաղանդավոր մասնագետ է զբաղվելու տեսահոլովակիս ռեժիսորությամբ, հավանաբար նկարահանումները կլինեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,- նշեց Ռաիսան ու խոսեց երգի մասին.

«Երգի երաժշտության հեղինակն է Նիկ Եգիբյանը, ով նաեւ զբաղվել է գործիքավորմամբ, իսկ խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը: Երգս տարօրինակ աղջկա մասին է` իսկը իմ մասին,- ծիծաղելով նշեց երգչուհին ու շարունակեց,- կարծում եմ, Ավետն ինձ ճանաչելով, կարողացել է համապատասխան խոսքեր ընտրել: Երգը ուժեղ կամքով աղջկա մասին է, նա ասում է` եթե մեկն ինձ սիրում է, ուրեմն պետք է ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Ի դեպ` նշեմ, որ նախապես Ավետին չէի ասել, թե ինչ խոսքեր եմ պատկերացնում, նա անձամբ է որոշել այս բովանդակությունը: Երգս շատ հիթային, ինչպես ասում են` «դռայվով» է, բոլորովին նոր ոճում, որի նմանը կարծես թե Հայաստանում չկա. հուսամ հավանության կարժանանա»:

Մեզ հետ զրույցում Ռաիսան նշեց նաեւ, որ բացի սպասվող տեսահոլովակից, այս պահին մրցանակից դուրս մեկ այլ երգ էլ է պատրաստում.

«Հիմա մեկ երգ էլ ունեմ, որի վրա աշխատում եմ. շատ գեղեցիկ, մելոդիկ երգ է, որի երաժշտության հեղինակը կրկին Նիկն է, իսկ խոսքերը դեռեւս գրված չեն: Այս երգի տեսահոլովակը եւս շատ չի ուշանա, միայն թե այս անգամ տեսահոլովակը կնկարահնեմ Թեհրանում, քանի որ այնտեղ էլ ունեմ շատ տաղանդավոր երիտասարդ ընկերներ: Ուզում եմ նոր մարդկանց հետ էլ աշխատել, որպեսզի ձեռագրային փոփոխություն լինի»,- պատմեց երգչուհին:

Ռաիսան Երեւանում կմնա եւս մեկ ամիս ու կվերադառնա Թեհրան, ուր իրեն են սպասում իր ստուդիայի 130 աշակերտները: Հետաքրքրվելով, թե Ռաիսա Ավանեսյանը չի՞ մտածում Հայաստան տեղափոխվելու ու այստեղ բնակվելու մասին, պատասխանեց.

«Ես մի անգամ փորձեցի գալ ու այստեղ ապրել, սակայն չստացվեց միայն մի պատճառի համար` ֆինանսական տեսանկյունից այստեղ շատ դժվար է ապրելը: Ակումբում երգող երգիչը 3-4 ժամ կենդանի երգելուց հետո ստանում է ընդամենը 15.000 դրամ, ինչն ուղղակի ծիծաղելի է ու աշխարհում նման բան չկա. ես շատ ավելին ստանում եմ Թեհրանում մեկ պարապմունքի դիմաց: Դժբախտաբար, մեր ակումբային երգիչները շատ ցածր աշխատավարձ են ստանում, շատ կցանկանայի, որ այդ հարցը շտկվեր: Ինքս շատ եմ սիրում Հայաստանը, անկեղծորեն` մեծ հաճույքով կապրեի այստեղ ու երբեք չէի գնա, սակայն, ցավոք, չկան համապատասխան պայմաններ, որպեսզի մարդն իրեն լիարժեք զգա ու գոյատեւի»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community