Բեյոնսեն շարունակում էր երգել՝ չնայած ականջի ուժեղ արյունահոսության
PHOTOԲեյոնսե Նոուլս-Քարթերը թույլ չտվեց, որ իր արյունահոսող ականջը խանգարի իր ելույթին Tidal X-ի ժամանակ:

35-ամյա փոփ թագուհին շարունակում էր երգել մինչ նրա ականջօղը լուրջ վնասել էր ականջը:


Վնասվածքն այնքան մեծ էր, որը արյունը կաթում էր երգչուհու հագուստի վրա, ինչը սարսափեցրել էր հանդիսատեսներին և հեռուստադիտողներին:

Որոշ երկրպագուներ ասում են, որ արյունահոսության պատճառը Բեյոնսեի հյուսած երկար պոչն էր, որը բռնել էր ականջօղը և քաշել այն:

Թվիթերում այս դեպքը մեծ իրարանցում էր առաջացրել և երկրպագուները ևս մեկ անգամ համոզվել էին, որ Բեյոնսեն իսկական բեմի արտիստ է:

«Միայն Բեյոնսեն կարող է արյունահոսող ականջով իդեալական ելույթ ունենալ,» - գրում է երկրպագուներից մեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



