Իսկ Դուք գիտեք ինչո՞ւ ենք ամուսնական մատանին կրում մատնեմատին
LIFEMediamag.am- ը գրում է.
Երբևէ մտածե՞լ եք, ինչո՞ւ ենք ամուսնական մատանին կրում հենց մատնեմատին: Չինական փիլիսոփայության մեջ գոյություն ունի բացատրություն այս հարցի վերաբերյալ և այն շատ գեղեցիկ է.
Համաձայն Չինական մշակույթի՝ բութ մատը խորհրդանշում է ծնողներին: Ցուցամատը՝ եղբայրների և քույրերի խորհրդանիշն է: Միջնամատը դա հենց Դուք եք: Մատնեմատը խորհրդանշում է կյանքի ուղեկցին կամ ուղեկցուհուն, իսկ ճկույթը՝ երեխաներին:
Փորձեք բարձիկներով իրար միացնել ճկույթները, բութ մատերը, ցուցամատերը և մատնեմատերը, իսկ միջնամատը՝ ինչպես ցուցադրված է ստորև բերված լուսանկարում:
Դուք կհայտնաբերեք հետևյալը.
- Բութ մատերը ունեն մեծ շարժունակություն՝ ինչը խոսում է այն մասին, որ ծնողները ոչ միշտ կլինեն մեզ հետ:
- Ցուցամատերը մի փոքր քիչ շարժունակություն ունեն, քան բութ մատերը: Մեր եղբայրներն ու քույրերը մեզ հետ կլինեն մանկության ժամանակ, հետագայում մեր ճանապարհները նույնպես բաժանվում են:
- Ճկույթները խորհրդանշում են երեխաներին: Այս մատերը նույնպես շարժունակ են՝ մեր երեխաները երբ մեծանան, նույնպես կհեռանան մեզնից:
- Միջնամատերը չունեն շարժունակություն՝ ինչը բնական է, մենք չենք կարող լքել ինքներս մեզ:
- Իսկ հիմա փորձեք իրարից բաժանել մատնեմատերը: Դա Ձեզ մոտ չի ստացվի: Զարմացա՞ծ եք:
Չինացիները համոզված են, որ ամուսինն ու կինը միացյալ կյանքում կանցնեն ուրախությունների և դժվարությունների միջով՝ անբաժան: Մի՞թե դա գեղեցիկ չէ…
1
Planning your trip from a scratch: tips from IDBank
2
Unibank Offers 50% Discount on Cards During Weekends
3
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank
4
Ucom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia
5
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance





