Ահա թե ինչու չպետք է մեր գումարը թաքցնենք այս վայրերում
PHOTOՄարդիկ տարբեր պատճառներով չեն ցանկանում իրենց գումարը բանկում պահել և այն նախընտրում են թաքցնել իրենց տներում: Իսկ դուք այդ մարդկանցի՞ց եք, ովքեր իրենց գումարը ներքնակի տակ են պահում: Եթե այո, ուրեմն զգուշացնենք, որ գումարը տանը պահելը այդքան էլ ապահով չէ: Սակայն եթե իսկապես ցանկանում եք տանը պահել ուրեմն հետևեք Past.am-ի այս խորհուրդներին:
-
Մի՛ թաքցրեք ձեր տան հետևի այգում
Գումարը թաղելը ոչ մի դեպքում լավ միտք չէ, որովհետև՝ նախ
-
ձեր հարևանները կարող են տեսնել
-
Եթե ձեր տնային կենդանին սիրում է փոսեր փորել, ուրեմն նա կարող է հեշտությամբ գտնել գումարը և
-
Խորը չփորելու պատճառով անձրևը կարող է ամբողջովին վնասել գումարը
-
Ներքնակի տակ
Թեև ներքնակի տակ գումար պահելը դասական տարբերակ է, մենք չենք կարծում, որ դա լավ միտք է: Երբ դուք տանը չլինեք՝ դա հենց առաջին տեղն է լինելու, որ կողոպտիչները կստուգեն:
-
Գնումների պայուսակ
Նույնիսկ եթե գողերը ձեր գումարը չեն փնտրում գնումների պայուսակների մեջ, նրանք դրանք օգտագործում են իրեը գողանալու համար: Ուստի ձեր գումարը մի՛ պահեք այդ տոպրակների մեջ, եթե չեք ցանկանում կողոպտիչներին հաճելի անակնկալ մատուցել:
-
Հին պայուսակների և դրամապանակների մեջ
Նույնիսկ եթե դուք դրանք այլևս չեք օգտագործում, միևնույն է, այդտեղ գումար մի՛ պահեք:
-
Լվացքի զամբյուղի մեջ
Թեև սա լավ պահոց է թվում գումարը պահելու համար, սակայն կողոպտիչները այս զամբյուղները հաճախ օգտագործում են՝ գողացված իրերը տեղափոխելու համար:
-
Նկարի կամ շրջանակի հետևում
Եվս մեկ դասական տարբերակ: Գողերը նույնպես ֆիլմեր են դիտում, ինչպես և մենք, ուստի նրանք առանց տարակուսելու ստուգում են հենց այդ տեղերը և կոտրում մեր թանկագին հիշողություններով լի նկարները:
-
Շարժական սեյֆեր
Անկախ նրանից ձեր սեյֆը մեծ է թե փոքր, միևնույն է, շարժական լինելու դեպքում կողոպտիչները կարող են գողանալ այն: Փորձեք ամրացնել ձեր սեյֆը պատին, գետնին կամ գոնե կահույքի ինչ-որ հատվածին:
-
Դարակների մեջ
Դարակները նույնպես արդյունավետ չեն լինի գումար պահելու համար: Կողոպտիչները կարող են պտուտակահանների միջոցով հեշտությամբ բացել դարակները:
Եթե կարծում եք, որ այլևս տեղ չկա տանը գումար պահելու, ուրեմն հետևեք այս ցուցումներին
-
Գումարը դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ, փափաթեք այն կպչուն ժապավենով և պահեք խոհանոցի ներքևի դարակում, կամ էլ երեխայի խաղալիքների տուփի տակ (ամենալավ տարբերակը կլինին կեղծ տուփի հատակ ստեղծել)
-
Ջրակայուն կոնտեյների մեջ դրեք և դրեք սառնարանի ամենաներքևի դարակում: Ուշադիր եղեք, որ կոնտեյների վրա «Պաղպաղակ» չլինի գրված, քանի որ շատ հավանական է, որ կողոպիչները ցանկանան նաև համեղ բաներ գողանալ:
-
Ձեր խնայողությունները թաքցրեք կոճակների, թելերի և այլ աքսեսուարների տուփի մեջ:
-
Կամ էլ պահեք հին կոշիկների, շորերի կամ էլ հին համակարգչի մեջ, որն այլևս չեք օգտագործում: