Թրթուռների վաճառքի հարկի պատճառով Կոնգոյում 16 մարդ է սպանվել
INTERNATIONAL NEWSԿոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում միջէթնիկ բախումներից առնվազն 16 մարդ է սպանվել։ Բախումները սկսվել էին մի քանի օր առաջ եւ տեղի էին ունեցել թրթուռների վաճառքի պատճառով, որոնք երկրում նրբահամ խորտիկներ են համարվում։
BBC–ի փոխանցմամբ՝ թրթուռ վաճառող մի խումբ պիգմեյներ հրաժարվել էին հարկ վճարել՝ հայտարարելով, որ դա անարդար է։ Նրանք սպանել էին Լուբա ցեղի մի քանի անդամի, որոնք փորձում էին հավաքել հարկերը։ Դրան ի պատասխան՝ Լուբայի անդամները 13 պիգմեյի էին սպանել։
Նշենք, որ Կոնգոյում ուտում են սեւ թրթուռների, որոնց երկարությունը հասնում է մոտավորապես 10 սմ–ի։ Դրանց հավաքում են ծառերից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



