Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Որքան էլ ծնողները զբաղված լինեն, պետք է պարտադիր երեխային սեր ու ջերմություն նվիրեն. Դավիթ Հակոբյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Դավիթ Հակոբյանն այս շրջանում նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում: Life.panorama.am-ի հետ զրույցում Դավիթը պատմել է ոչ միայն նոր կերպարից, այլեւ հայրիկի կարգավիճակից:

«Կերպարս իր մասնագիտության մեջ կայացած տղա է, բավականին պարկեշտ անձնավորություն է, սակայն մի թուլություն ունի` խոսքը աղջիկների մասին է. նա ոչ մի կերպ չի կարողանում աղջիկներին ու նրանց հետ կապված հարաբերություններին լուրջ վերաբերվել, երբեք չի մտածում ընտանիք կազմելու մասին»,- նշեց դերասանն ու հարցին, թե որքանո՞վ է հեշտ նոր կերպարի մարմնավորումը, պատասխանեց.

«Առհասարակ` ոչ մի կերպար հեշտ չէ խաղալ, առավել եւս դժվար է կերպար կերտել սերիալում, քանի որ դերասանը չգիտի, թե սցենարիստը հաջորդ սերիայում ի՞նչ է  պատրաստել  հերոսիդ համար: Կարծում եմ` սերիալում բավականին բարդ է կերպար կերտելը, դրա համար շատ լավ կլիներ, որպեսզի մեր երկրի սերիալային ինդուստրիայում այդ հարցը շտկվեր ու նախապես սցենարը գրվեր: Ինչեւէ, ամեն դեպքում դերասանն իր հմտությունների շնորհիվ կարողանում է հասնել նրան, որ սիրվում ու ընդունվում է հեռուստադիտողի կողմից, ուրախ եմ, որ որոշ թերացումները հեռուստադիտողը կարողանում է ներել»:

Անդրադառնալով «Փոխնակ մայրը» հեռուստասերիալի բովանդակությանը, Դավիթ Հակոբյանը պատմեց, որ ուրախ է նման լուրջ ու կարեւոր թեմա շոշափող աշխատանքում ներգրավվածություն ունենալու համար.

«Իսկապես շատ լուրջ, կարեւոր ու մեր օրերում արդիական թեմա է ընկած մեր հեռուստասերիալի բովանդակության հիմքում: Ցավոք, վերջին տարիներին հատկապես աշխարհի շատ զույգեր դժավարանում են երեխա ունենալ ու երբեմն փոխնակ մայր գտնելն ու թեկուզեւ այդ ճանապարհով երեխա ունենալը ընտանիքների համար իսկական փրկություն է դառնում: Համոզված եմ, որ Հայաստանում շատերը նման միջոցով երեխա ունենալու մասին չգիտեն ու այս հեռուստասերիալը կարող է ճանաչողական լինել: Փոխնակ մայրը կյանքում կարող է լինել լավագույն ելքը, քանի որ կարեւորը երախայի կյանքն է` նրա գոյությունը»,- նշեց նա:

Դավիթ Հակոբյանն այս շրջանում թատրոններից եւ ոչ մեկում չի աշխատում, սակայն նրա խոսքով` առաջիկայում թատրոնում որպես մշտական աշխատակից դառնալը կարեւոր նպատակ է.

«Թեեւ առանձին ներկայացումներում մասնակցություն ունենում եմ, սակայն շատ եմ ուզում, որ թատրոնի մշտական աշխատակից դառնամ, քանի որ ինձ համար ֆիլմերից ու յուրաքանչյուր նկարահանումներից առավել հետաքրքիր ու սիրելի  է բեմը: Հուսամ առաջիկայում կկատարվի այդ կարեւոր ցանկությունս, ես շատ արագ կլուծեմ այդ հարցը»,- ժպիտով հավելեց նա:

Անդրադառնալով իր նոր` հայրիկի կարգավիճակին, Դավիթը պատմեց զգացողություններից.

«Սա անպատմելի ապրումներ են, ես հայր եմ ու դրանով ասված է ամեն բան: Մեր կյանքը Էդուարդի ծնունդից հետո գլխիվայր փոխվել է` ամեն բան ավելի գունավոր ու ջերմ է դարձել, վերացել է էգոիզմը, ինչը մինչ ընտանիք կազմելը յուրաքանչյուր երիտասարդի մեջ կա: Հիմա կարծես թե հաշվետու լինեմ երեխայիս, կարծես թե առաջինն իր համար եմ ապրում: Ինքս թեեւ շատ եմ աշխատում, բայց ընդհանուր առմամբ օրվա մի մասը պարտադիր նվիրում եմ ընտանիքիս, իմ հրաշալի փոքրիկին: Մենք հաճախ զբոսնում ենք մեր սիրելի Կասկադով, երբեմն նաեւ Թումանյանի այգով, մենք սիրում ենք ընտանիքով միասին լինել. Կարծում եմ` որքան էլ ծնողները զբաղված լինեն, պետք է պարտադիր երեխային սեր ու ջերմություն նվիրեն, քանի որ մանկուց ստացած ուշադրությունն ու խնամքը մարդու վրա ազդեցություն է ունենում ողջ կյանքի համար` ձեւավորելով նրա տեսակն ու հոգեկան աշխարհը»:

Պատմելով 4.5 ամսական որդուց` Դավիթը նկատեց.

«Ինքս ուզում եմ ինձ նմանացնեմ որդուս ու ասեմ, որ աչքերի գույնով իսկապես նման է, բայց եթե շատ անկեղծ լինեմ, ապա պետք է նշեմ, որ Էդուարդը եւ ինձ, եւ մայրիկին, եւ հորեղբորը, եւ քեռիին է նման: Հիմա նա դեռ շատ փափլիկ չաղո է, կարծում եմ, երբ մի փոքր մեծանա ու նիհարի, ավելի պարզ կլինի դիմագծերն ու հետեւաբար կհասկանանք, թե ում է ավելի նման»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026