Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Սիրիայի ճգնաժամը եւ Մոսուլի գործողության ընթացքը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ, կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ եւ արծարծել են Մոսուլ քաղաքի ազատագրման նպատակով Իրաքում իրականացվող գործողության ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսական կողմից, մասնավորապես, ընդգծվել Է «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ նրան միակից ահաբեկչական մյուս խմբավորումներից չափավոր ընդդիմության ջոկատների հստակ սահմանազատման ապահովման կարեւորությունը»,- ասված Է ծառայության հաղորդագրության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



