Հայրը հուզիչ նամակ է գրել Դաունի սինդրոմով ծնված ամուսնացող դստերը
LIFEՓոլ Դոգերթին սրտահույզ նամակ է գրել Դաունի սինդրոմով ծնված իր դուստր Ջիլսին, որը վերջերս ամուսնացել էր։
«Հիշու՞մ ես, Ջի՛լս, բոլոր այն բաները, որոնք, ուրիշների կարծիքով, դու երեք չես կարող անել։ Դու իբր թե չես կարող երկանիվ հեծանիվ քշել, սպորտով զբաղվել։ Նրանց կարծիքով դու չէիր կարող քոլեջ գնալ եւ իհարկե չէիր կարող ամուսնանալ։ Իսկ հիմա... նայի՛ր քեզ»,- գրել է հայրը։
Նշենք, որ 26-ամյա Ջիլսն ամուսնացել էր իր ընկերոջ՝ Ռայանի հետ, որին առաջին անգամ տեսել էր հաշմանդամություն ունեցող դեռահասների ֆուտբոլի պարապմունքների ժամանակ։
«Դու իմ ճանաչած մարդկանցից ամենահիանալին ես։ Քեզ մոտ ամեն բան կստացվի, որովհետեւ դու հենց այնպիսին են, ինչպիսին որ կաս։ Չգիտեմ, թե որքանով է մեծ հավանականությունը, որ Դաունի սինդրոմով ծնված կինը կարող է ամուսնանալ իր կյանքի մեծ սիրո հետ, բայց դու արել ես դա։
Հիմա ես տեսնում եմ քեզ։ Բոլոր պատրաստական աշխատանքները ավարտվել են, դուռը բացվում է։ Իմ փոքրիկ դստրիկը, ամբողջովին սպիտակ հագած, ոտք է դնում նոր կյանք՝ նվաճելով եւս մեկ երազանք։ Ես կանգնած եմ շունչս պահած, քարացած։ «Դու հիասքանչ ես», սա լավագույնն է, ինչ ես կարող եմ ասել»,- գրել է հայրը։
Նշենք, որ Փոլ Դոգերթին նաեւ հուշեր է գրել, որոնցում պատմում է, թե ինչպես է մեծացրել աղջկան։ Նրա գիրքը կոչվում է An Uncomplicated Life։



