«Սեր չկար, ես հիմա անգամ կասկածում եմ՝ երբևէ սիրել եմ նրան, թե՝ ոչ». Սկանդալային Ռիփփին նշանադրության և դրա չեղյալ համարելու մասին
LIFEՍահմաններ ու սահմանափակումներ չճանաչող երգչուհի, ով այժմ զբաղվում է դերասանությամբ: Հռիփսիմե Նավասարդյան, ավելի շատ հայտնի որպես Ռիփփի. նա այն արտիստներից է, ով երբեք չի վախենում քննադատություններից, և ներկայանում է բավական համարձակ ու սկանդալային կերպարներով:
Past.am-ը ներկայացնում է որոշ մանրամասներ երգչուհու անձնական կյանքից, ինչպես նաև լուսանկարներ, որոնք չնայած նրան որ բավական անկեղծ ու համարձակ են, միևնույն ժամանակ շեշտում են արտիստի հմայքն ու անսահման գեղեցկությունը:
Ռիփփին այսօր հադես է գալիս արմենիա TV-իվ ցուցադրվող «Դոմինո» սիթքոմում: Մինչ այս սիթքոմը նա հանդես է եկել նաև «Կարգին սերիալ» հեռուստանախագծում:
Սկանդալային, համարձակ, գեղեցիկ ու ուշադրության պակաս չունեցող Ռիփփին, միշտ էլ շատ քիչ է հարցազրույցներ տվել:
«Իսկզբանե այդպես էր որոշված. երգել, ներկայացնել տեսահոլովակներ ու լուսանկարվել տարբեր ամսագրերի համար, սակայն որևէ հարցազրույց չունենալ, որևէ հեռուստաընկերությունում, որևէ հաղորդման չներկայանալ. այս էր որոշված»:
Ռիփփին դասվում է այն հայ աստղերի շարքերը, ովքեր նշանված են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով նշանադրությունը չեղյալ են հայտարարել: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է.
«Ընտրել էի անհապատասխան մեկի, ով ինձ համար փորում էր ծայրահեղ աղքատության, թուլության, վախկոտության, ստի փոս, ինչպիսին որ հենց ինքն է»:
«Նա խոչընդոտում էր իմ գործունեությանն ու առաջ մղմանը: Բավական հագեցած շրջան էր իմ համար, երբ տարբեր հեռուստաընկերություններից հրավերներ, տարբեր ամսագրերից առաջարկներ, նոր երգեր ու նոր տեսահոլովակներ էի պլանավորում ներկայացնել, սակայն գրեթե մեկ ու կետ տարի ոչինչ չեմ արել: Բավական մեծ ժամանակ կորցրեցի... որևէ մեկին չեմ մեղադրում, մեղավորը միայն ես էի»:
Նշենք, որ դերասանուհու նշանածի անունը Կարեն էր, ու որևէ կապ չուներ շոու-բիզնեսի հետ:
Ինչևէ կյանքը շարունակվում է, իսկ նա առաջ է գնում և իր դերասանկան խաղով հիացնում է շատերին: Բազմիցս է նշվել, հենց երգչուհու կողմից, որ ցանկանում է հոլիվուդյան աստղ դառնալ և գրավել հոլիվուդի ամենամեծ բեմերը: