Արամ Ա. Կաթողիկոսի ներկայացուցիչը հանդիպել է Կիպրոսի արքեպիսկոպոսի հետ
SOCIETYԿիպրոս այցելության ընթացքում Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանն այցելել է Կիպրոսի հոգեւոր պետ ամենապատիվ Տ. Խրիսոսթոմոս Բ. Արքեպիսկոպոսին` փոխանցելու Արամ Ա. Կաթողիկոսի ողջույնները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ` ՆարեÕ ¯ Սրբազանը Խրիսոսթոմոս Արքեպիսկոպոսի հետ քննարկել է Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի համաժողովի եւ Կիպրոսի հայ գաղութի հետ կապված հարցեր:
Հանդիպման ավարտին Կիպրոսի Արքեպիսկոպոսը հայտնել է, որ Կիպրոսի եկեղեցու համար կարեւոր է պատմական համագործակցության շարունակությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ` միասնաբար հաղթահարելու ներկա տագնապալից օրերը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



