ՄԱԿ-ը հայտնել է Մոսուլից առաջին 900 փախստականների մասին
INTERNATIONAL NEWSՄոսուլի վրա գրոհի սկսվելուց հետո քաղաքից ավելի քան 900 մարդ Է փախել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BBC-ի թղթակցին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունում:
Փախստականները գտնվում են Սիրիայում ստեղծված վրանային ճամբարներում՝ Իրաքի հետ սահմանի մերձակայքում: ՄԱԿ-ի վարչության ներկայացուցիչը նշել Է, որ Մոսուլի բնակիչները, ամենայն հավանականությամբ, այնտեղ կգտնվեն մինչեւ քաղաքում իրադրության կայունանալը:
ՄԱԿ-ում զգուշանում են, որ փախստականների տեսքով Մոսուլից կարող Է փախչել զինյալների մի մասը:
Մոսուլի վրա հարձակումն սկսվել Է հոկտեմբերի 17-ին: Իրաքյան զորքերը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցայի աջակցությամբ նպատակ ունեն քաղաքն ազատել ԻՊ-ից:a
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



