Սեյրան Օհանյանը` Հայաստանի հաջորդ նախագահը դառնալու հավանականության մասին
SOCIETYՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ցանկանո՞ւմ է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնել, Սեյրան Օհանյանը կոչ արեց ապրել այսօրվա իրականությամբ և այն պատասխանատվությամբ, որը կրում է պաշտպանության նախարարը:
«Նախ, այսօր ես իմ տեղն ունեմ կառավարման համակարգում: Ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն եմ, և իմ ուսերի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն»,-նշեց նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ ինքը հայ ժողովրդի հետ միասին կրում է պաշպանական քաղաքականության ծանր պատասանատվությունը՝ հավելելով, որ պետք չէ այլ բաների մասին մտածել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



