Սկսվել Է զինյալների դուրսբերումը Դամասկոսից հարավային արվարձանից
INTERNATIONAL NEWSԱրմատական զինված խմբավորումների անդամների առաջին խումբն իրենց ընտանիքների հետ միասին հեռացել Է Դամասկոսից հարավի Մուադամիա արվարձանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին, ընդամենն այդ արվարձանից դուրս Է բերվելու 620 զինյալ:
Նրանք բոլորն Էլ հրաժարվել են հանձնվել իշխանություններին եւ ավտոբուսներով ուղարկվելու են Սիրիայի հյուսիսի Իդլիբի նահանգ (Դամասկոսից 320 կիլոմետր հեռավորության վրա), որը մնում Է անօրինական կազմավորումների հսկողության տակ:
Զինյալների դուրսբերումն իրականացվում Է Դամասկոսի հարավային արվարձանում տեղային հաշտության վերաբերյալ համաձայնագրին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



