ԵԱՏՄ-ի եւ Իսրայելի բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա նոյեմբերին Կալինինգրադում
INTERNATIONAL NEWSԱզատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ Եվրասիական տնտեսական միության եւ Իսրայելի միջեւ բանակցությունները կսկսվեն Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում նոյեմբերին կայանալիք հանդիպմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է Թել Ավիվում Ռուսաս տանի դեսպանությունը:
Իսրայելի հետ բանակցային գործընթացի գործարկման որոշումը ինտեգրացիոն միավորման մասնակից հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները հաստատել են մեկ տարի առաջ փորձագետների հանձնարարականների հիման վրա:
«Նոյեմբերին Կալինինգրադում նշանակված Է ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների առաջին փուլի անցկացումը Եվրասիական տնտեսական միության եւ Իսրայելի միջեւ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



