5 հրաշալի վարժություն՝ բարակ իրան ունենալու համար
PHOTOBlognews.am-ը գրում է.
Բարակ իրանը մշտապես համարվել է կանացի գեղեցկության առաջնային գրավականներից մեկը։ Սակայն ոչ բոլոր կանայք կարող են պարծենալ իրենց իրանի բարակությամբ և կազմվածքի գեղեցկությամբ։
BlogNews–ը Ձեզ համար պատրաստել է 5 արդյունավետ վարժություններից կազմված վարժանք, որի օգնությամբ դուք կարող եք առանց մարզասրահ այցելելու բարակացնել Ձեր իրանը և կերտել Ձեզ համար նախընտրելի կառուցվածքը։ Այն կպահանջի ընդամենը 15 րոպե, իսկ արդյունքները նկատելի կլինեն արդեն 1 ամիս հետո։
Որովայնային ձգումներ
Այս վարժանքը կրկնեք 3 մոտեցմամբ՝ ամեն կողմի համար 5-ական անգամ։
Ձգումներ
Ամեն կողմի համար կատարեք 30 ձգում։
Կշռաքարով պտտում
Պտտումը կրկնեք 30 անգամ՝ ամեն կողմի համար։
Ճկում
Ճկվեք 15-ական անգամ՝ ամեն կողմի համար։
Օդային լող
Այս վարժանքը կատարեք 20 մոտեցում՝ ամեն մոտեցման ընթացքում հաշվեք մինչև 10 և 10 վայրկյան հանգստացեք ամեն մոտեցումի ավարտից հետո։