Ուզբեկստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ
INTERNATIONAL NEWSՈւզբեկստանի արեւելքում վթարի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության ուղղաթիռը, ինչի հետեւանքով 9 մարդ է զոհվել:Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն:
«2016 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆերգանի շրջանի տարածքում պլանային թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել Ուզբեկստանի պաշտպանության նախարարության Ми-171 ուղղաթիռը»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաեւ, որ զոհերի թվում են անձնակազմի 3 անդամները, ինչպես նաեւ 6 զինծառայողներ:
Երկրի ղեկավարությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով աղետի պատճառները հետաքննելու համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



