Երկրների թոփ 10-նյակ, որտեղ «ապրում է» երջանկությունը
LIFEԵրկրների թոփ 10-յակ, որտեղ «ապրում է» երջանկությունը Համաձայն վերջերս ՄԱԿ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի՝ ամենաերջանիկ երկրները եվրոպական երկրներն են:
Այս երկրները ամենաբարենպաստն են կյանքի համար, ու չնայած երջանկությունը հարաբերական է, World Happiness Report զեկույցի հեղինակները գնահատել են այն կոնկրետ չափանիշներով՝ քաղաքացիների կենսամակարդակ, կյանքի տևողություն, որոշումների կայացման համար ազատության մակարդակ, պետության կողմից աջակցություն ու եկամուտներ, հանգստի որակ, ինչպես նաև բացասական փորձը՝ զայրույթ, տխրություն, դեպրեսիա, սթրես, ցավ: Աութսայդերների եռյակում են հայտնվել Սիրիան, Բուրունդին ու Տոգոն:
Ընդանուր առմամբ՝ իրենց կուշտ ու գոհ է զգում Երկրի բնակիչների 71 տոկոսը: Past.am-ը ներկայացնում է այն երկրների թոփ տասնյակը, որի բնակիչները բացարձակ կամ գրեթե երջանիկ են:
10. Ավստրալիա

9. Նոր Զելանդիա

Ի թիվս այլ արժանիքների՝ հանցագործության ցածր մակարդակ ու ՃՏՊ-ների գրեթե բացակայություն։
8. Շվեդիա

Ազգային երջանկության ցուցանիշ է ֆիկան՝ սուրճի ընդմիջում բուլկիներով: Ֆիկան բաց թողնելը նշանակում է, որ մարդը զբաղված է չափազանց կարևոր գործով։
7. Հոլանդիա

Մեծ ձեռքբերումների փոքրիկ երկիր: Հենց այս երկրում են գտնվում առավել շատ թվով ընկերություններ, որ զբաղվում են մարդկանց կյանքի որակի բարձրացմամբ։
6. Ֆինլանդիա

«Հազար կղզիների երկիրը» (իսկ ավելի կոնկրետ՝ գրեթե 180 հազար) ամեն տարի գլխավորում է բարեկեցության ամենատարբեր վարկանիշային աղյուսակները: Ըստ ՄԱԿ-ի՝ Եվրոպայում կոռուպցիայի ամենացածր մակարդակ ունեցող երկիրն է։
5. Կանադա

Երկրի բնակիչների պարծանքը բնությունն է՝ ազգային պարկեր, սիրելի լեռներ ու ջրվեժներ: Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում կյանքի ու երեխաների դաստիարակության համար բարեկեցության մակարդակով չորրորդ երկիրն է։
4. Դանիա

Դանիացիները մեծ հաջողության են հասել պետական կառավարման համակարգում: Ինչպես հյուսիսային Եվրոպայի բնակիչների մեծ մասը, վճարում են բարձր հարկեր, իսկ կառավարությունն իր հերթին, ծախսում է ՀՆԱ-ի ամենաբարձր տոկոսը առողջապահության ու կրթության վրա։
3. Նորվեգիա

Եռյակը եզրափակում է տրոլների ու ֆյորդների երկիրը: Երկիրն աչքի է ընկնում կայուն տնտեսական վիճակով, հյուրերի ու քաղաքացիների անվտանգությամբ: Նորվեգացիների միջին աշխատավարձը շուրջ 5000 եվրո է, որից մեկ երրորդը բաժին է ընկնում հարկերին: Գրեթե ամեն ընտանիք ունի հնարավորություն ունենալ քոթեջ, մեքենա, անգամ՝ ոչ մեծ զբոսանավ։
2. Իսլանդիա

Չնայած խիստ կլիմային՝ բնակիչները հաճախ են տոնում իրենց 80-ամյակը, որը կյանքի միջին տևողությունն է համարվում երկրում: Իսլանդացիների 100 տոկոսը գրագետ է: Զարմանալի չէ, որ երկրի բնակիչների սիրած մարզաձևը շախմատն է: 2010 թվականից երկրում օրենսդրորեն արգելվում է մերկապարը:
1. Շվեյցարիա

Բացարձակ առաջատար է օբյեկտիվ երջանկության մակարդակով: Լավագույն ժամացույցների, դանակների, ֆոնդյուի ու շոկոլադի հայրենիքն է: Եվրոպայի ամենահարուստ երկիրն է: Կյանքի տևողությամբ շվեյցարացիները զիջում են միայն շվեդներին:



