ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի վերաբերյալ ՌԴ հայտարարությունը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ուկրաինան արգելափակել են ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի կողմից առաջարկված հայտարարության նախագիծը, որն աջակցում է Հալեպում ութժամյա հումանիտար ընդմիջմանն ու Սիրիայում ահաբեկիչների ու ընդդիմության սահմանազատմանը։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր ընկերներից մի քանիսը նորից ցույց տվեցին իրենց իսկական դեմքը։ Երեք մշտական անդամները, որոնց իհարկե միացավ Ուկրաինան։ Նրանք չգիտեն, թե ինչ են իրականում ուզում, նրանց անհնար է գոհացնել»,- ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ չգիտի, թե հատկապես ինչը չի գոհացրել չորս երկրների պատվիրակություններին ռուսական հայտարարության նախագծում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



