Երիտասարդ ամերիկացիները կնախընտրեն երկնաքարի հարվածը, քան Քլինթոնին կամ Թրամփին նախագահի պաշտոնում տեսնելը
INTERNATIONAL NEWSԵրիտասարդ ամերիկացիների շրջանում անցկացված նոր հարցումը անսպասելի արդյունքներ է գրանցել։ ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրապայքարը ու քարոզչությունը առաջացրել են բոլոր տարիքային խմբերի եւ առանձնապես երիտասարդների վրդովմունքը։ Ըստ նոր հարցման արդյունքների ՝ երիտասարդ ընտրողները կնախընտրեին, որ Երկիրը ոչնչանար հսկայական երկնաքարի հարվածից, քան որ Թրամփն ու Քլինթոնը նախագահ դառնային։ Նման կարծիք է հայտնել հարցմանը մասնակցած 18-35 տարեկան 1247 երիտասարդների գրեթե մեկ քառորդը։
Եվ սա հարցման միակ ցնցող եզրակացությունը չէ։ Մասնակիցների մոտ 40 տոկոսը հայտնել է, որ կնախընտրեր, որ Բարաք Օբաման իրեն ցմահ նախագահ հռչակեր։ Պատասխանելով մեկ այլ հարցի՝ մասնակիցների 26 տոկոսը հայտնել է, որ կնախընտրեր, որ հաջորդ նախագահը ընտրվեր պատահականության սկզբունքով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



