«Հրապարակ». «Էսքան տարի վայելել եք, դե հիմա պետք է վիզ դնեք». Մարզպետներին պատին են դեմ տվել
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում մարզպետների փոփոխության հարցը չի փակվել, գցում-բռնում են՝ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո գնալ փոփոխությունների։ Փոխարենը մարզպետներն են ձեռուոտ ընկել, նրանցից շատերը միջնորդներ են փնտրում այլ աշխատանքի տեղափոխվելու համար։
Բանն այն է, որ ի պաշտոնե նրանք ընդգրկվելու են ՀՀԿ տարածքային կամ, այլ կերպ ասած՝ ռեյտինգային ցուցակներում, եւ ԱԺ ընտրությունները լակմուսի թուղթ են դառնալու բոլորի, այդ թվում՝ նրանց համար։ «Հիմա շատերն ուզում են փախչել, որ խայտառակ չլինեն՝ նշանակվեն այնպիսի տեղեր, որտեղ ընտրություններին չեն առնչվելու, իշխանությունն էլ ասում է՝ էսքան տարի վայելել եք, դե հիմա պետք է վիզ դնեք»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



