Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աղջիկը մի ուրիշ աշխարհ է ինձ համար. Տիգրան Մակարյանը՝ էկրանային դադարի և ամուսնության մասին

PHOTO

Դերասան Տիգրան Մակարյանը, ով հեռուստադիտողին առավել ճանաչելի դարձավ տարիներ առաջ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հրեշտակների դպրոցը» սերիալից, տևական ժամանակ է՝ էկրաններին չի երևում: Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված էկրանային լռությունը: «Բոլոր հրավերները հեռուստասերիալներից են, իսկ ես նրանցում հանդես գալու ցանկություն բացարձակ չունեմ: Ինչպես դուք նշեցիք՝ այո, հեռուստադիտողն ինձ ավելի շատ ճանաչեց սերիալից, բայց ես էլ դրանով ճանաչեցի սերիալը: Մեկ անգամ փորձեցի ու ինձ դուր չեկավ. սերիալային ասպարեզն իմը չի: Սերիալում հաստատ չեմ նկարահանվի, հաղորդում էլ չեմ վարի, քանի որ մասնագիտությամբ դերասան եմ և ոչ թե հաղորդավար: Դրանք շատ տարբեր աշխարհներ են: Թե ինչ վիճակում է այսօր թատրոնը՝ դա էլ բոլորս գիտենք: Այնպես որ բնական է, որ մասնագիտական զբաղվածություն չունեմ»,-նշեց մեր զրուցակիցը: 

Սակայն դա չի նշանակում, որ երիտասարդ դերասանը հրաժարվում է մասնագիտական ոլորտից: Պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ կապված գեղարվեստական ֆիլմերի հետ, հատկապես, որ այդ առումով հաջողված փորձ ունի. դերասաններ Ժասմենա Հովսեփյանի և Ջոն Մակարյանի որդին դեռ դպրոցական տարիքում նկարահանվել է Ալեքսանդր Աթանեսյանի «Сволочи», մեկ-երկու տարի առաջ էլ՝ Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» ֆիլմերում: «Այնպես չի, որ ես դարձել եմ այնպիսի հզոր դերասան, որ պետք է միայն գեղարվեստական ֆիլմերում նկարահանվեմ: Ես էլ եմ կարոտել հեռուստադիտողին ու անհամբեր սպասում եմ իմ հերթական մուտքին, բայց նորից կկրկնվեմ ու կասեմ՝ ոչ հեռուստասերիալով: Ափսոս, որ ֆիլմեր քիչ են նկարահանվում»,-դժգոհեց նա:

եր այն դիտարկմանը, որ այսօր նկարահանվող գեղարվեստական ֆիլմերն ավելի շատ կատակերգական ժանրում են, արդյոք հումորային կերպարում հանդես գալու առաջարկի դեպքում կհամաձայնի՝ պատասխանեց. «Պնդել, որ դա միանշանակ իմ ժանրը չի՝ սխալ կլինի, բայց ներկա պահին ինձ բոլորովին չեմ պատկերացնում նման նախագծում, կերպարում: Կատակերգական ֆիլմերն 90 տոկոսով կոմերցիա ապահովելու համար են, իսկ ես ուզում եմ դրանից մի փոքր հեռու մնալ»: 

Տիգրան Մակարյանն այսօր զբաղվում է բիզնես գործունեությամբ՝ մասնագիտական գործունեությունը մղելով երկրորդ պլան: «Ասել, որ մասնագիտությունն ինձ համար երկրորդական է դարձել՝ սխալ կլինի, թեև իրականությունն այդ է: Բայց արդեն 8 տարի է  «3D tuning» կազմակերպությունն ենք հիմնել ու զարգացնում ենք այդ նախագիծը: Զբաղվում ենք ավտոմեքենաների եռաչափ մոդելավորմամբ, համագործակցում ենք միջազգային շատ կազմակերպությունների հետ»,-խոստովանեց նա:

Շարունակությունը՝ այստեղ:

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community