Հայաստանը երկարաձգում է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը
SOCIETYՀՀ կառավարությունը հավանություն տվեց զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի երկարաձգմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ 2000 թվականին ստորագրված համաձայնագիրը կերկարաձգվի ևս 7 տարով:
Ըստ համաձայնագրի, կողմերը կխոչընդոտեն միջուկային զենքի, ինչպես նաև դրա հետ անմիջականորեն կապված նյութերի, տեխնոլոգիաների, գիտելիքների, քիմիական ու կենսաբանական զենքի տարածմանը:
Այդ գործում աջակցություն ցուցաբերելու համար ԱՄՆ-ն, ըստ անհրաժեշտության, Հայաստանին տրամադրում է սարքեր, տեխնոլոգիաներ, ինչպես նաև խորհրդատվություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



