Հաստատվեց պաշտպանական պետական պատվերի ձևակերպման կարգը
POLITICSՀՀ կառավարությունը հաստատեց պաշտպանական պետական պատվերի ձևակերպման կարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունմամբ հիմք է դրվելու ռազմարդյունաբերության& nbsp;ոլորտը համակարգող միասնական նորմատիվ իրավական կարգավորմանը, ռազմական կարիքների պետական պատվերների ժամանակին կատարմանը, որը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը:
Ըստ կարգի՝ ռազմական նշանակության ապրանքները, որոնք արտադրվում, վերանորոգվում կամ վերամշակվում են Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև միջնորդների կողմից կատարվող մատակարարումները պաշտպանական պատվերի մեջ չեն ընդգրկվի: Փաստաթղթի համաձայն՝ գնման գները կձևավորվեն պետական կարգավորման մեթոդներով:



