Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Սոս Ջանիբեկյան. «Միշտ կանայք են հրաժարվել ինձանից, այս անգամ ես եմ հրաժարվում»

LIFE
Blognews.am-ը գրում է.
 
Դերասան Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքը միշտ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն հետևելու, թե ինչպես են զարգանում դերասանի հարաբերություններն իրական կյանքում։ Նոյեմբերի 4-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Ցանկալի փեսացուն» ռեալիթի շոուն, որի շրջանակներում Սոսը 12 աղջիկներից կընտրի մեկին։ Նախագծի նկարահանումներն արդեն մեկնարկել են։ BlogNews-ը եղել է նկարահանման հրապարակում և զրուցել Սոսի հետ։

- Մի փոքր բարդ էր քեզ պատկերացնել որպես ռեալիթի շոուի աստղ։ Նախագծի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն էլ նշեց, որ բավականին դժվար ես համաձայնվել։ Ինչպե՞ս քեզ տրվեց այդ որոշումը։

- Ինձ համար շատ բարդ էր։ Իմ առաջին ռեալիթի շոուն եղել է «Սարերից այն կողմը», բայց ֆորմատով «Ցանկալի փեսացուն» առաջինն է։ Ինձ համար շատ-շատ-շատ դժվար էր որոշում կայացնելը, որովհետև ինձ հաճելի չէ, երբ անձնական կյանքս ու հարաբերություններս և, առհասարակ, կին-տղամարդ հարաբերությունները լինում են հանրային, սակայն սա շոու է։

Ինձ համար իսկապես հետաքրքիր էր Հայաստանում տեսնել այդ համարձակ աղջիկներին։ Քանի որ ճանաչում եմ գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանին, «Պան Արմենիան մեդիա հոլդինգի» ղեկավարներն էլ միշտ ամեն բան անում են որակյալ արտադրանք ունենալու համար, կարծում եմ՝ կլինի որակյալ պրոյեկտ։

Սա ինձ համար մի տարածություն է, որտեղ ես հեռուստադիտողներին կներկայանամ էնպիսին, ինչպիսին կյանքում եմ։ Աղջիկների հետ կշփվեմ այնպես, ինչպես իրականում։ Չեմ փորձում տպավորություն թողնել կամ խաղալ, այնպիսին եմ, ինչպիսին կլինեի, եթե, օրինակ, փողոցում երկրպագուհիներ մոտենային ինձ, և իրավիճակ ստեղծվեր, որ պիտի շփվենք։

Ուզում եմ վերլուծել ու փոխանցել իմ մտքերը կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ։ Ինձ համար Հայաստանում դա մի փոքր սխալ ստերիոտիպերով է կառուցվում։ Աղջիկը միշտ ավելի թույլ դիրքերում է, ավելի տուժված, քան տղամարդը։ Տղամարդիկ էլ մեծ մասամբ ընտրում են կանանց ընտանիքի, շրջապատի, մենթալիտետի ազդեցությամբ։

- Երբ հերթը հասնում է քո անձնականը հանրայնացնելուն, հաճախ նախընտրում ես փակ լինել։ Էս դեպքում բոլորը տեսնում են, հետևում։ Չի՞ գալիս մի պահ, երբ խաղում ես։

- Չէ։ Կան ինչ-որ բաներ, որ իրականում կանեի, նախագծում՝ ոչ, բայց այն, ինչ անում եմ, անում եմ անկեղծ։ Ինչ-որ հարցերում ինձ զսպում եմ, բայց կարծում եմ՝ դա խաղալ չէ։ Սա հարաբերությունների, զգացողությունների, ճանաչելիության ու դրությունների փորձ է։ Շատ կուզեմ, որ այս հաղորդմամբ կարողանամ ինչ-որ մի օգուտ տալ։

- Ի՞նչ ես կարծում, քո տեսլականը հասկացված կլինի՞ հանրության կողմից։

- Իհարկե։ Նա, ով ուշադիր կլինի և վերլուծող է, կհասկանա, իսկ ով արդեն կարծրացած է հարաբերությունների իր օրենքների մեջ, կհամարի, որ ես սխալ եմ։

- Ունե՞ս ֆավորիտներ։ Ի՞նչն ես առաջնային համարում հարաբերություններում։

- Ֆավորիտներ չունեմ։ Սկզբունքներն ինձ մոտ շատ կոնկրետ են, որովհետև ժամանակը շատ կարճ է։ Եթե հետևեք հաղորդաշարին, կտեսնեք, որ գտնում եմ ինձ համար իսկապես արդարացի պատճառներ ու իմ արժեքային համակարգի հետ չհամընկնող արարքները չեմ ընդունում։ Երբ տեսնում եմ աղջկան, առաջին հայացքից ինձ միշտ գրավում է գեղեցկությունը։ Ես ունեցել եմ փուլեր, երբ ինձ հետաքրքիր էր դիմացինիս խելքը, երբ հետաքրքիր էր անկեղծությունը, միայն անկողինը, ուղղակի հետաքրքիր մարդ լինելը, հիմա եկել եմ մի փուլի, երբ ինձ համար ամենակարևորը դարձել է մարդու բարությունը։

- Կարողացե՞լ ես նախագծում գտնել բարի աղջիկների։

- Շատ կարճ ժամանակում բոլորը բարի տպավորություն են թողել։ Առհասարակ, ես մարդու մեջ առաջինը տեսնում եմ իր լավ կողմերը։ Վատը նկատում եմ միայն այն ժամանակ, երբ հայտնվում ենք էնպիսի դրություններում, որ դիմացինս դրսևորում է իր չար կողմերը։

- Ըստ քեզ՝ այստեղ եկած աղջիկները սիրահարվա՞ծ են քեզ, թե՞ ուզում են հայտնի դառնալ։

- Թող կեղծ համեստություն չլինի, բայց ես չէի մտածում, որ ինչ-որ մեկը կգա, նույնիսկ եթե ստեղծել է էկրանային սիրելի կերպար և հավանում է ինձ: Կարծում էի, որ մեր մենթալիտետի ազդեցությամբ որևէ մեկն իրեն թույլ չի տա գալ։ Կասեն՝ դե լավ, էդ Սոսն ով է, որ իր համար գնացել ես (մենք ունենք մեծամտության բարդույթ), բայց արի ու տես, որ եկել են: Ես երախտապարտ եմ և գնահատում եմ իրենց մարդկային տեսակը, որովհետև ոչ միայն անցել են այդ ամենի վրայով, այլև նախագիծ գալիս են մի դիրքում, երբ ակամայից ես իրենցից բարձր եմ, ես եմ ընտրում ու հրաժարվում։ Բարդութավորված մարդու համար շատ ցավալի է, երբ իրենից հրաժարվում են։ Հայ աղջիկները նույնիսկ առաջին քայլ չեն անում։

Հնարավոր է՝ մարդիկ եկել են ինձ համար, հնարավոր է՝ հետաքրքրության,  էկրանին երևալու, ճանաչված լինելու համար։ Գուցե կան աղջիկներ, ովքեր եկել են ինձ համար։ Ես չեմ կարող կոնկրետ ասել՝ ով ինչու է եկել, բայց բոլորից շնորհակալ եմ, որ եկել են։

- Երբ աղջիկներից հրաժարվում ես, նեղացածություն մնո՞ւմ է, կադրից դուրս ի՞նչ արձագանքներ են լինում։

- Այս նախագծի շրջանակներում փորձում եմ սովորել մարդկանց նաև նեղացնել։ Մինչև հիմա այդպես չեմ արել, այսինքն՝ գիտակցված չեմ նեղացրել։ Հիմա պետք է կայացնեմ իմ որոշումը առանց մտածելու՝ նա նեղանում է, թե ոչ։ Չգիտեմ՝ իրենք նեղանում են, թե ոչ, բայց ես կոփվում եմ։ Հետագա կյանքիս համար դա երևի լավ կլինի։ Ես կյանքում շատ մեծ սխալներ ու զոհաբերություններ եմ արել հանուն դիմացինին չնեղացնելու։ Իմ հարաբերություններում միշտ կանայք են դրել վերջ, իրենք են ինձնից հրաժարվել ու հեռացել։ Միշտ մտածում էի՝ ինչու եմ միշտ հայտնվում էն իրավիճակում, երբ ինձնից են հրաժարվում, մի օր չեղավ ես հրաժարվեմ։ Հիմա եկել է այդ ժամանակը, և ես հասկացա, որ հրաժարվողի դիրքը նույնքան ցավոտ է, որքան մերժվածինը։

     

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Գալստյանի

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan