Հայ երգչուհի Շերը սկսելու է իր վերջին համերգային շրջագայությունը
PHOTOՀանրահայտ երգչուհի Շերիլին Սարգսյանը խոստովանել է, որ նա չի կարողանում ընդունել այն փաստը, որ արդեն 70 տարեկան է,-տեղեկացնում է Past.am-ը:
Նա պատմել է Today-ին. «Նայում եմ ինքս ինձ հայելու մեջ և մի ծեր կին է ինձ նայում այդտեղից և ես պատկերացում չունեմ, թե ինչպես է նա հայտնվել այդտեղ:»
Շերը նաև նշել է, որ նրա գալիք Classic Cher շոուն հավանաբար կլինի նրա վերջին համերգային շրջագայությունը, և Շերը շեշտեց, որ դա կլինի «հիմա կամ երբեք»:
Երգչուհին հասցրել է մի քանի անգամ հրաժեշտ տալ իր հանդիսատեսին: 2002 թվականին նա Հրաժեշտի շրջագայություն էր կազմակերպել, նույնը կրկել էր նաև 2012 թվականին: USA Today-ը նշում է, որ երգչուհին բազմաթիվ հրաժեշտի համերգներ է անցկացրել:
Հայուհի Շերը խոստովանել է. «Ես ուղղակի չգիտեմ ինչպես ընդունել, որ արդեն իմ կյանքի ութերորդ տասնամյակն եմ թևակոխում: Երևի՝ ես չեմ ուզում ընդունել, կամ էլ ուղղակի չգիտեմ, թե ինչպես ընդունել դա:»
Երգչուհին նշել է, որ չնայած իր պատկառելի տարիքին՝ նա դեռ շատ լավ ձայն ունի, կարողանում է կրել իր բեմական հագուստները և պետք է սկսի իր համերգները հիմա կամ երբեք, քանի որ տարիքի հետ համերգներ անցկացնելն ավելի է դժվարանում:
Երգչուհին խոստովանել է, որ նա երբեք չի հանձնվելու, քանի որ այլ ճանապարհ նա չի էլ տեսնում: