ԵՄ–ն կարող է դիտարկել Ռուսաստանի վրա ազդելու բոլոր տարբերակները. Տուսկ
INTERNATIONAL NEWSԵՄ–ն կարող է դիտարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունների պատճառով ռուսական իշխանությունների վրա ազդելու տարբեր տարբերակները, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է BBC–ն։
«Շատ դժվար է, անգամ անհնար է խոսել այդ մասին՝ չհիշատակելով Հալեպում քաղաքացիական անձանց եւ հիվանդանոցների վրա հարձակումները։ Այսօր որոշումներ չեն կայացվելու, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ԵՄ–ն պետք է պահպանի բոլոր տարբերակները, այդ թվում՝ պատժամիջոցները, եթե հանցագործությունները շարունակվեն»,– ասել է Տուսկը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նույնպես հայտարարել է, որ չի պաշտպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի թուլացումը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



