Զախարովան Լեհաստանին կոչ է արել այլեւս կեղտաջրեր չլցնել Մոսկվայի վրա
INTERNATIONAL NEWSՌուսաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Լեհաստանի հետ, սակայն ժամանակն է, որ Վարշավան դադարի կեղտաջրեր թափել Մոսկվայի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զախարովան նշել է, որ Մոսկվան Վարշավայի մասին խոսում է միայն երբ որոշակի թեմաներ կան՝ օրինակ սահմանահատմանը առնչվող խնդրահարույց հարցեր։ «Մենք Լեհաստանի մասին նաեւ խոսում ենք արտգործնախարարությունների գծով շփումների ժամանակ»,- հավելել է նա։ «Իսկ միակ բանը, որ մենք ենք լսում Լեհաստանից ամեն շաբաթ՝ հերթական կեղտաջրերն են մեր հասցեին,- շեշտել է դիվանագետը,- Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները Լեհաստանի հետ, սակայն դրանք վատացնողը մենք չենք եղել»։
1
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates



