Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Լիլի Կարապետյանը սիրային եռանկյունում և ռինգում հայտնվելու մասին

PHOTO

Tert.am Life-ը գրում է.

Ռուսաստանում բնակվող Լիլի Կարապետյանը հաճախակի է իր հանգիստն անցկացնում Երևանում: Այս տարի ևս բացառություն չէր: Բայց նրա հանգիստն ուղեկցվեց մի շարք գործնական առաջարկներով: Դերասանուհին նախ նկարահանվեց Գոռ Հակոբյանի  «Նա է» տեսահոլովակում, ապա «Ֆուլ հաուս» սիթքոմում, իսկ վերջերս Լիլիին տեսնում ենք ռինգում՝ Արամ MP3-ի տեսահոլովակում:

Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին պատմեց «Ֆուլ հաուս»-ում իր նոր դերի և նախասիրությունների մասին:

«Երևան եմ վերադարձել ամռանը՝ հանգստանալու նպատակով: Ամեն դեպքում, աշխատանքի անցնելու  ծրագրեր չունեի, իսկ տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներ միշտ էլ եղել են, երբ Երևանում եմ եղել: Այս անգամ ծրագրել էի, որ սեպտեմբերին կրկին կմեկնեմ Մոսկվա, ի զարմանս ինձ, այս ընթացքում այնքան տարբեր առաջարկներ ստացա, որ վերանայեցի իմ որոշումը Մոսկվա գնալու և հետաձգեցի: Առաջարկները սկսվեցին Գոռ Հակոբյանի տեսահոլովակում նկարահանվելուց հետո, որը ստացել է Individuum casting-ի կողմից, իսկ «Ֆուլ հաուս»-ում նկարվելու առաջարկը ստացել եմ Արմեն Պետրոսյանի կողմից: Կարծում եմ Գոռի տեսահոլովակից հետո է նա ինձ նկատել և կանչել է քասթինգի»,- պատմեց Լիլին:

Դերասանուհին սիթքոմում մարմնավորում է Լիլիթի կերպարը, որն ինչ-որ չափով նմանեցնում է իրեն:

«Կարծում եմ հեռուստադիտողին կհետաքրքրի կերպարս, քանի որ նա բավականին փոփոխություն է մտցնում գլխավոր հերոսների կյանքում: Լիլիթը, որը Ֆելոյի կուրսից է եղել,  Ֆրանսիայում ոճաբանություն սովորելուց հետո վերադառնում է Երևան: Երկարատև դադարից հետո նա և Ֆելոն նորից հանդիպում են և որոշում են միասին ինչ-որ նոր գործ սկսել և բացում են ատելիեի, բայց գործնական հարաբերություները ժամանակի ընթացում փոխվում է անձնականի, քանի որ նրանք շատ ջերմ են միմյանց նկատմամբ: Բնականաբար, դա դառնում է խանդի առիթ Տաթևի կողմից, որը սիրահարված է Ֆելոյին: Եվ դա առաջացնում է բավականին ինտրիգներ: Եվ Լիլիթը, և Տաթևը չեն պատրաստվում հրաժարվել իրենց սիրելի տղամարդուց: Կարծես սիրային եռանկյուն է ստացվում: Հետաքրքիրն այն է, որ «Ֆուլ հաուս»-ում իմ մարմնավորած դերը ինձ շատ նման է: Անգամ մեր անուներն են նույնը՝ Լիլիթ: Ինչպես կերպարս, այնպես էլ ես որոշ ժամանակ ապրել և սովորել եմ Ֆրանսիայում»,- ասաց Լիլին:

Հարցին՝ Ձեր կյանքում եղե՞լ է սիրային եռանկյուն, նա պատասխանեց. «Բարեբախտաբար, «Ֆուլ հաուս»-ի սցենարի նման ինտրիգների մեջ չեմ հայտնվել, սակայն եղել է, որ իմ ընտրած տղամարդուն մեկ այլ աղջիկ էլ է սիրել: Բայց նմանատիպ պայքարի չեմ առնչվել»:

Բավականին երկարատև դադարից հետո Լիլիին կրկին հեռուստաէկրան է վերադառնում:

«Ինձ համար մի փոքր դժվար էր երկարատև դադարից հետո կրկին վերադառնալ հեռուստաէկրան, չնայած որ տեսահոլովակներում նկարվել եմ, բայց դեր կերտել խոսքով չեմ ունեցել: 6 տարի առաջ ինձ համար դա շատ հեշտ էր տրվում, քան հիմա: Կարծում եմ հիմա ավելի պատասխանատվությամբ եմ վերաբերվում դերիս: Նկարահանման առաջին օրերին բավականին լարված եմ եղել, բայց պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ հիմա այդ լարվածությունն անցել է»,- նշեց Լիլին:

Լիլին այս ընթացքում ճանապարհորդել է. ապրել է Փարիզում, Մոսկվայում, Երևանում:

«Մոսկվայում փորձել եմ աշխատանք փնտրել, բայց ոչինչ չկարողացա գտնել, որովհետև ես ամեն դեպքում ստեղծագործող մարդ եմ և ինձ չեմ պատկերացնում օֆիսային աշխատանքում: Շատ եմ սիրում ճանապարհորդել: Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց դրա: Եթե երկու ամսվա ընթացքում մի տեղ չեմ գնում, ուրեմն սկսում եմ անհարմարավետություն զգալ»,- հավելեց Լիլին:

Դերասանուհին նաև պատմեց Արամ MP3-ի տեսահոլովակում նկարվելու մասին:

«Ես ու Արամը նույն մարզասրահում ենք մարզվում և նա մեր մարզիչից հետաքրքրվել էր, թե ով է ձեզ մոտ ամենասպորտային աղջիկը, որը նաև կհամապատասխանի տեսահոլովակի հերոսուհուն: Այսինքն` բացի արտաքնապես բարետես լինելուց, պետք է նա լիներ ֆիզիկապես պատրաստված, որովհետև տեսահոլովակի իմաստ այն է, որ աղջիկը սպորտսմենուհի է, իսկ տղան ոչ: Մարզիչը խորհուրդ էր տվել ինձ: Սա շատ հետաքրքիր առաջարկ էր ինձ համար: Իրականում սպորտն ինձանից հեռու չէ, ես ամեն օր մարզվում եմ տարբեր մարզաձևերով: Ես ինձ նաև ռինգում էի ուզում տեսնել և ես տեսա (ժպտում է)»,- ասաց Լիլին:

Դերասանուհու խոսքով՝ սպորտ իր համար երջանկության գրավականներից մեկն է:

«Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց սպորտի: Պրոֆեսիոնալ մարզաձևով, ցավոք սրտի, չեմ զբաղվել, բայց միշտ կրկնում եմ այն խոսքը, որ իմ մեջ մահացավ օլիմպիական չեմպիոն կամ պրոֆեսիոնալ մարզիկ: Չեմ կարծում, որ այս տարիքում կկարողանամ ինչ-որ բանի հասնել: Եթե հնարավորություն լինի ցանկանում եմ վերսկսել ձիասպորտի դասընթացները»,- եզրափակեց Լիլին:

Մելինե Տոնոյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan