Բաքվի քննչական մեկուսարանում խռովություն է սկսվել
INTERNATIONAL NEWSԲաքվի քննչական մեկուսարանում, որը գտնվում է Քյուրդախանը շրջանում, խռովություն է բարձրացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ազատազրկվածները ծանր վիրավորել են քննչական մեկուսարանի տնօրենին և նրա տեղակալին:
Նախնական տվյալներով` խռովության պատճառը մեկուսարանի ղեկավարության կողմից ամենօրյա օրապահիկի կրճատումն է: Մեկ այլ տարբերակով էլ բանտարկյալները դժգոհություն են հայտնել, որ իրենց բարեկամներից 100 մանաթ են ուզում հանձնվող իրերի համար:
«Բանտարկյալները հացադուլ են սկսել և սպառնում են բոլորին, ով դա կխախտի»,- ասել է ադրբեջանական լրատվամիջոցի աղբյուրը: Haqqin.az-ի տեղեկություններով` խռովությունը ճնշելու նպատակով զորքեր են մտցվել մեկուսարանի տարածք:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



