Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ալիևը Մինսկի խմբին «դիմավորում» է Ղարաբաղում դիվերսիաներով

BLOG

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: 
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից՝ հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):

Ադրբեջանական դիվերսիան համընկավ Ալիևի այն հայտարարության հետ, որ Ղարաբաղը երբեք չի լինելու անկախ կամ Ադրբեջանի կազմից դուրս, իսկ առավելագույնը ինչ կարող են տրամադրել արցախցիներին, ինքնավարությունն է: Ադրբեջանի իշխանությունները թքած ունեն թե՛ Մադրիդյան կամ Կազանյան փաստաթղթի, թե՛ Մինսկի խմբի ջանքերի վրա։ Նրանք հստակ իրենց առջև նպատակ են դրել գրավելու Արցախը, բնաջնջել տեղի բնակչությանը, քանի որ արցախցիները երբեք չեն համակերպվի կրկին բնակվել Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմերը պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեն: 
Բանակցային գործընթացից դուրս գալը կդիտվի որպես casus belli, ու Բաքուն բոլոր մեղքերը կբարդի հայկական կողմերի վրա, որ նրանք լքեցին բանակցային սեղանը: Սակայն այդպիսի լկտիությունն Ադրբեջանի կողմից պայմանավորված է ապրիլյան իրադարձություններով՝ գրավված կարևորագույն ռազմավարական դիրքերով ու շարունակական զինմամբ: 
Նրանք հասկանում են միայն զենքի ուժը։ Փաստաթղթերը, բանավոր պայմանավորվածությունները նրանց վրա ոչ մի ազդեցություն չեն գործում, ու միֆեր են այն հայտարարությունները, թե Մոսկվայից, Բրյուսելից ու Վաշինգտոնից կզանգահարեն, ու Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Բաքուն սկսելու է պատերազմը (այն երբեք չի էլ դադարել), երբ հնարավորություն ունենա։ Ապրիլին, որսալով պահը, գնաց սադրանքի, երբ հաջորդ անգամ զգա, նույնպես գնալու է այդպիսի ռազմական բախումների:
Հայկական կողմը պետք է հայտարարի, որ Ադրբեջանի այսպիսի պահվածքը ենթադրում է բանակցային սեղանին այլ փաստաթղթի քննարկում։ Հայկական դիրքորոշումը պետք է դառնա ավելի անզիջող տարածքների առումով, ու առաջին պլան մղվի հայ փախստականների հարցը, որոնք Բաքու,Կիրովաբադ ու Սումգայիթ վերադառնալու հնարավորություն չունեն։ Այս պարագայում նրանք կարող են վերադառնալ հենց յոթ կամ հինգ շրջաններ, որոնք փորձում են հանձնել ինչ-որ անորոշ ու լղոզված կարգավիճակի դիմաց:
Իսկանդերներն ու առաջնագծում ամրաշինական, խրամատ փորելու գործընթացն Ադրբեջանին հետ չեն պահում դիվերսիոն գործողություններից։ Ի՞նչ է, դիվերսիոն գործողությանը ՀՀ-ն պատասխանելու է Իսկանդերով հարվածելով նավթագազամուղերի՞ն կամ Բաքվի՞ն։ Իհարկե ոչ: Արցախում ադրբեջանցիները կիրառելու են մանր սադրանքների քաղաքականությունը, մինչև հօգուտ իրենց ստանան ռազմական բալանսի այնպիսի կտրուկ փոփոխություն, որ սկսեն լայնամասշտաբ հարձակում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan