4 հիվանդություններ, որ կարելի է բուժել սխտորով
LIFELife.panorama.am-ը գրում է.
Այս խոհարարական բաղադրիչը ոչ միայն համ ու հոտ է պարգևում մեր սնունդներին, այլ նաև կարող է կանխել ու բուժել մի շարք հիվանդություններ։ Սխտորը՝ շնորհիվ իր հակաօքսիդանտ, հակաբորբոքային հատկությունների, հաճախ օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։
Ներկայացնում ենք 4 հիվանդություններ, որոնց դեպքում սխտորը կարող է հանդես գալ որպես բուժիչ միջոց։
1․ Միզուղիների վարակ
Սխտորով հարուստ սննդակարգը շատ արդյունավետ է միզուղիների վարակից ազատվելու համար։ Սխտորի հիմնական բաղադրիչներից է ալիցինը՝ քիմիական միացություն, հզոր հակաբակտերիալ ու հակաբորբոքային հատկություններով։
2․ Ընդդեմ քաղցկեղի
Ամերիկայի քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի դիետոլոգները գտել են, որ կտրատած սխտորը, անգամ 10 րոպե պահելուց ու ջերմամշակման ենթարկելուց հետո պահպանում է իր ծծմբային միացությունների 1/3-ը։Այն շատ օգտակար է քաղցկեղի կանխման համար։
Այնպես որ, հաջորդ անգամ սխտորը ճաշերի մեջ օգտագործելուց ժամանակ այն կտրատեք մի քանի րոպե առաջ, ապա նոր ավելացրեք սննդի մեջ։
3․Ոտքերի սնկային վարակների դեմ
Ոտքերի սնկային վարակներն ավելի լավ է լուծել բնական միջոցներով։ Այս նպատակով կարող է օգնության հասնել սխտորը, որն ունի հակասնկային հատկություններ։ Ջրի մեջ եռացրեք մի քանի պճեղ սխտոր ու թողեք ջուրը գոլանա։ Ջուրը լցնել տարայի մեջ ու ոտքերը դնել մեջը։ Այս միջոցով օգտագործելու դեպքում սխտորը հոտ չի ունենում։
4․ Մրսածություն
Մրսածության առաջին իսկ նշանների դեպքում ուղղակի վերցրեք 2 փոքր պճեղ սխտոր ու կերեք այն թարմ վիճակում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



