Շեյխերը գնացքում. Դուբայի միլիարդատեր ղեկավարն ու որդին՝ լոնդոնյան մետրոյում
PHOTOԱրաբ շեյխերն ու միլիոնատերերը սիրում են հանգստանալ ու ժամանակ անցկացնել Լոնդոնում՝ ցուցադրելով իրենց շքեղ, երբեմն անգամ ոսկեզօծ մեքենաներն ու դրանց ավտոշարասյունը։ Ճիշտ է, ՄԱԷ-ի վարչապետ եւ փոխնախագահ, Դուբայի Էմիրության ղեկավար Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը Շեյխ Մուհամեդը նույնպես ամռանը նախընտրում է լինել Մեծ Բրիտանիայում (որտեղ ի դեպ, կրթություն է ստացել), սակայն որոշել է մետրոյով շրջել Լոնդոնում։


Ըստ Forbes-ի՝ 4 միլիարդ կարողություն ունեցող շեյխին ուղեկցել է նրա որդին՝ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումը, որը հոր հետ արված լուսանկարները հրապարակել է սոցցանցերի իր էջերում։

Ի դեպ, հայր ու որդու արաբական ավանդական հագուստի փոխարեն նախընտրել են սովորական բլուզ եւ տաբատ համադրությունը։


1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



