Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Ընտրեք Ձեր մանդալան (մոգական նկար), ուշադրությամբ զննեք այն, և ամեն ինչ կփոխվի

LIFE

168.am–ը գրում է.

Մանդալան մոգական նկար է, որը բուդդայականներն օգտագործում են իրենց գիտակցության մեջ պրոբլեմների վերացման համար: Եթե Ձեզ տանջում է ինչ-որ կպչուն միտք, Դուք կարող եք ազատվել դրանից` ուշադիր դիտելով անհրաժեշտ մանդալան: Որպես կանոն՝ դրա չգիտակցված ընտրությունը վկայում է գիտակցության մեջ կամ մարմնի էներգետիկ ալիքներում դժվարությունների առկայությունը:

Փակեք աչքերը: 3 անգամ խորը շնչեք: Բացեք աչքերը: Նայեք այս պատկերներին: Ո՞ր մանդալան և համապատասխան թիվը Դուք առաջին հերթին կնկարեիք: Հիմա ուղղակի մի քանի վայրկյան կամ նույնիսկ րոպե նայեք ընտրված պատկերի կենտրոնին: 

1. Ներդաշնակություն

Գտնվում է ոգու էլեմենտի ղեկավարության ներքո: Ինի և Յանի` կանացի և տղամարդկային էներգիայի իդեալական հավասարակշռություն: Ներկայացնում է բոլոր էլեմենտների իդեալական փոխազդեցություն:

Այս մանդալան իր մեջ է պահում Կարապի էներգիայի ոգին: Նա իր մեջ է կրում կարապային գեղանի կանացիություն` հակադրված նրա պաշտպանական տղամարդկային ուժին: Այն հիշեցնում է մեծ հոգում հավասարակշռության անհրաժեշտության մասին:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կցանկանա ուղղել Ձեր ամբողջ ուշադրությունը մարմնի, բանականության և հոգու միջև մեծ ներդաշնակության ստեղծման վրա:

2. Ապաքինում

Ղեկավարվում է ոգու էլեմենտով: Սա իսկական աճպարարություն է Ձեր ապաքինման համար:

Այս մանդալան իր մեջ է պահում Գորտի ոգին: Այն իր մեջ կրում է խորը մաքրող էներգիա և հիշեցնում է մեզ այն մասին, որ առողջանալու համար մենք պետք է «զգանք» բոլոր մակարդակներում` ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր:

Քննելով այս մանդալան` Ձեր ոգին կխնդրի Ձեզ ավելի քիչ ուշադրություն դարձնել հետևանքների վրա և կենտրոնացնել էներգիան տվյալ իրավիճակը հասկանալու և ընդունելու վրա:

3. Ինտուիցիա

Ղեկավարվում է ոգու էլեմենտով: Այս մանդալան իր մեջ պահում է Բվի ոգին: Այն տալիս է Բվի տեսողություն և կարողություն՝ ամենափոքր լույսը մթության մեջ գտնելու համար: Նա իրեն լավ գիտի և բնազդի մակարդակով հասկանում է, թե երբ է ճիշտ միաձուլվել շրջակա միջավայրի հետ, իսկ երբ պետք է հարձակվել նրա վրա, ինչ ուզում է:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ հավատալ, լսել և բաց մնալ:

4. Տեսիլք

Ղեկավարվում է ոգու էլեմենտով: Ձեր կյանքի գլխավոր նպատակների հարցում պարզություն է մտցնում Ձեր մտադրությունների մեջ, օգնում է բացահայտել Ձեր իսկական կոչումը:

Այս մանդալան իր մեջ է պահում Սպիտակ Վագրի ոգին: Այն պարզություն է մտցնում Ձեր տեսողության մեջ և լայնացնում է Ձեր հասկացողությունը:

Քննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի տեսանելի դարձնել Ձեր ապագան: Ձեր առջև դրեք պարզ նպատակներ, և ինչքան շատ Ձեզ տեսնեք լավ կյանք ապրելիս, այնքան շուտ նպատակները կդառնան իրականություն:

5. Ներում

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Սիմվոլն է այն բանի, որ մեր բոլոր զգացմունքները, սերը և վախերը գնում են դեպի նույն կետը:

Այս մանդալան իր մեջ է պահում Շան ոգին: Այն իր մեջ կրում է անվերապահ ընկերության և հավատարմության խորը զգացմունք:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ պրոբլեմներից գլուխ հանել: Հենց որ Դուք ինչ-որ մեկին ներեք, ով Ձեզ ցավ է պատճառել, եթե նույնիսկ դա հենց Դուք եք եղել, կսկսվի Ձեր առողջացումը:

6. Շփում

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Սիմվոլն է բոլոր տեսակի լեզուների, բնավոր և գրավոր նշանների:

Այս մանդալան իր մեջ պահում է Կետի ոգին: Օգնում է չմոռանալ իր մեջ խորանալը և խոսել իսկական «ես»-ի հետ:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ հիշել այն մասին, ինչ ասվել է, և այն մասին, ինչ չի ասվել: Երբ Ձեր խոսքերը մաքուր սրտից են բխում, Դուք անպայման լավ արդյունքների կհասնեք:

7. Երևակայություն

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Ստեղծագործելու հնարավորության սիմվոլն է:

Այս մանդալան իր մեջ պահում է Ճպուռի ոգին: Այն օգնում է գտնել նոր հնարավորություններ և հաճույքներ` մեծ էնտուզիազմով և կրեատիվ էներգիայով:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ դադարեցնել չափից շատ անհանգստանալ և ազատ թողնել երևակայությունը: Բավարար է դուրս գալ ենթագիտակցականից, որպեսզի գտնեք Ձեր իսկական կոչումը և կյանքի ուղին: Հետևեք նրան, ինչը Ձեզ դուր է գալիս, այլ ոչ թե նրան, ինչից վախենում եք:

8. Սեր

Ղեկավարվում է Ջրի էլեմենտով: Սիրո վրա կենտրոնանալու սիմվոլն է: Այս մանդալան իր մեջ է պահում Ջրաձիուկի ոգին: Այն իր մեջ կրում է բարի մտադրություններ, դաստիարակություն, կապվածություն նրանց հետ, ում սիրում է: Հիշեցնում է, որ միշտ արժե ցույց տալ սերը մեր կեսերի հանդեպ:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի ներքուստ վերականգնվել: Դուք պետք է առաջին հերթին սիրեք ինքներդ Ձեզ:

9. Կարեկցանք

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Միասին նրանք բաժանում են միակ ճանապարհը, նույնիսկ ծանր իրավիճակներում նրանք անում են այն, ինչ սիրտը ճիշտ է համարում:

Այս մանդալան իր մեջ է պահում Փղի ոգին: Այն հիշեցնում է, որ պետք է պայքարել նրա համար, ինչին իսկապես հավատում ենք:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կխնդրի Ձեզ նայել սրտի մեջ: Եղեք ավելի փափուկ և ազատվեք ամբողջ բացասականից, որպեսզի գործեք այնպես, ինչպես սիրտն է թելադրում:

10. Ուժ

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Սիմվոլը` ներքին ուժի կարիք: Այս մանդալան իր մեջ է պահում Արծվի ոգին:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ բարձրացնել քաջությունը նոր մակարդակի վրա, նայել պրոբլեմներին այլ անկյունից, կենտրոնանալ նպատակների վրա և խիզախությամբ անել այն ամենը, ինչ պահանջվում է:

11. Ոգեշնչում

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Սիմվոլը` ձգտումների 9 ստեղծագործության միացում: Այս մանդալան իր մեջ է պահում Սիրամարգի ոգին: Իր մեջ կրում է նրա գեղեցկությունը և հպարտության զգացողությունը:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ ուշադրություն դարձնել գեղեցկության վրա, որը շրջապատում է Ձեզ: Վստահեք Ձեզ և հպարտ կանգնեք` ցուցադրելով Ձեր տաղանդները, և ոգեշնչեք դրանով ուրիշներին, ինչպես նաև ինքներդ Ձեզ:

12. Պաշտպանություն

Ղեկավարվում է Օդի էլեմենտով: Սիմվոլը` և մարտական, և դաստիարակված գծեր: Այս մանդալան իր մեջ է պահում Արջի ոգին: Իր մեջ պահում է պաշտպանական էությունը, կանգնած է ամուր ոտքերի վրա, անում է այնպես, որպեսզի իր ներկայությունը նկատելի լինի: Միշտ վստահեք բնազդներին, լսեք՝ ինչի մասին է խոսում Ձեր սիրտը: Պաշտպանեք Ձեր սիրտը և միշտ իմացեք, երբ պետք է պայքարել նրա համար:

13. Վճռականություն

Ղեկավարվում է Կրակի էլեմենտով: Սիմվոլը` ելնել ներսից, կանգնել բարձր` գրավելով ուշադրություն: Այս մանդալան իր մեջ պահում է Առյուծի ոգին: Իր մեջ կրում է վառվող գերակշռող էներգիան և հպարտության զգացողությունը` միշտ մնալով առավել խարիզմատիկ և միշտ վերևում:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի փնտրել հնարավորություններ և գործել: Եղեք ինքներդ Ձեր լիդերը, գտեք սեփական հպարտությունը:

14. Մոտիվացիա

Ղեկավարվում է Կրակի էլեմենտով: Սիմվոլը` կենտրոնանալու հնարավորություն և համառություն: Այս մանդալան իր մեջ է պահում Ձիու ոգին: Իր մեջ է կրում նրա անսահման էներգիան, նպատակաուղղվածությունը և գեղեցիկ ուժը` ազատության զգացողության հետ միասին:

Զննելով այս մանդալան` Ձեր հոգին կհուշի Ձեզ գործել, կանգնեցնել սեփական հուշարձանը: Հատիկները, որոնք տնկել եք, կարիք ունեն լրացուցիչ պարարտացման, որպեսզի Դուք կարողանաք առաջ շարժվել և աջակցել ներքին մղումներին և ամբիցիաներին:

15. Փոխակերպություն

Ղեկավարվում է Կրակի էլեմենտով: Սիմվոլը` շարժում ներսից, նոր կենսական ուժեր: Այս մանդալան իր մեջ է պահում Օձի ոգին: Իր մեջ կրում է նրա զգացմունքայնությունը, ճկունությունը, հնից ազատվելու և նորին պատրաստվելու ընդունակությունը:

Հիշեցնում է վերականգնել ինչքան հնարավոր է շատ էներգիա` բարդ խնդիրներ լուծելուց առաջ:

Զննելով այս մանդալան` Ձեր ոգին կհուշի Ձեզ միանալ սեփական ներքին կրակի հետ և հանգիստ վերածել այն նոր լույսի: Նոր մեծ բաներ ապագայում անելու համար սկզբում անհրաժեշտ է ազատվել այն ամենից, ինչը մեզ հետ է քաշում:

16. Հնարավորություն

Ղեկավարվում է կրակի էլեմենտով: Սիմվոլը` բազմաթիվ քայլեր առաջ, որոնք կարելի է անել մեկ տեղից: Այս մանդալան իր մեջ է պահում Փայտփորիկի ոգին: Իր մեջ է կրում նրա լավատեսական և նպատակաուղղված տրամադրությունը, սովորականում լիություն փնտրելը: Հիշեցնում է շարունակել թակել դռները՝ հույսով, որ ճիշտ դուռը կբացվի և կհայտնվի հիանալին:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեր ինչպես օգտագործել օրը: Եթե Դուք նույնիսկ չեք զգում, որ մեծ հնարավորություն ունեք, ժամանակն է ինքնուրույն դրանք ստեղծել: Փնտրեք ներսում, որպեսզի հասկանաք, թե ինչ է Ձեզ պետք:

17. Ստեղծագործում

Ղեկավարվում է Հողի էլեմենտով: Սիմվոլը` կրեատիվ մտքերի ծաղկում: Այս մանդալան իր մեջ է պահում Օրանգուտանի ոգին: Այն կրում է իր մեջ նրա հողին կպած կենտրոնը, նրա աշխատելու կարողությունը և հնարավորությունը ոչ միայն՝ կենդանի մնալու, այլև՝ ծաղկելու համար: Հիշեցնում է, որ պետք է առավելագույնս լինել հնարամիտ և արդյունավետ:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ միանալ սեփական կրեատիվ կողմի հետ: Դաստիարակեք Ձեր ինքնարտահայման ընդունակությունը, թույլ տվեք Ձեր հոգուն պատմել Ձեր պատմությունը ցանկացած միջոցով` պար, գրականություն, երաժշտություն, արվեստ, և այլն:

18. Երախտագիտություն

Ղեկավարվում է հողի էլեմենտով: Սիմվոլն է այն ամենի, ինչի վրա Դուք աշխատել և աշխատում եք միատեղ: Այս մանդալան իր մեջ է պահում Ցլի ոգին: Կրում է իր մեջ նրա ուժեղ ոգին և խորը կապն ու հարգանքը հողերի նկատմամբ, որոնք նա գերազանց գիտի: Հիշեցնում է այն մասին, որ պետք է լինել հնազանդ, ապրել` չմտածելով վիճակի մասին, և գիտակցել իր տեղը տիեզերքի կյանքում:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ լուսանկարել Ձեր կյանքը և ինքներդ Ձեզ հարց տալ, թե ինչի համար եք Դուք երախտապարտ:

19. Բնազդ

Ղեկավարվում է Հողի էլեմենտով: Սիմվոլը` նպատակաուղղվածություն: Այս մանդալան իր մեջ պահպանում է Շնաձկան ոգին: Այն կրում է իր մեջ նրա պրիմիտիվ պատկերացումները շրջակա միջավայրի մասին և նրա ուժեղ նպատակաուղղվածությունը: Այն հիշեցնում է հավատալ ինքներս մեզ և ցույց չտալ մեր թույլ կողմերը:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ փոխել նպատակը: Ժամանակն է վերացնել բոլոր ավելորդ աղմուկները և կենտրոնանալ իրական մտադրությունների վրա:

20. Կապ

Ղեկավարվում է Հողի էլեմենտով: Սիմվոլը` կյանք և խորը արմատներ: Այս մանդալան իր մեջ պահպանում է Գայլի ոգին: Այն իր մեջ կրում է նրա բնազդային

իմաստությունը: Այն հիշեցնում է չմոռանալ, որ մենք միասին ենք աշխատում, և, որ մենք մեր սեփական դերերն ենք խաղում, որոնք պահպանում են հավասարակշռությունը և մեր միասնության զգացողությունը:

Զննելով այս մանդալան, Ձեր ոգին կհուշի Ձեզ վերամիավորվել բնության հետ: Ժամանակն է դիմել ենթագիտակցությանը, որպեսզի վերակառուցեք բնական իմաստությունը: Բոկոտն կանգնեք հողի վրա, զգացեք՝ ինչպես եք Ձեզ զգում բնությանը մոտիկ և ինչքան ներդաշնակ եք ինքներդ Ձեզ հետ:

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya