Որպեսզի ընկերուհին չդավաճանի իրեն, տեսեք, թե ինչ «լուծում» է գտել այս տղամարդը (լուսանկարներ)
PHOTOՈստիկանները պնդում են, որ նրանց մի կին է դիմել և տեղեկացրել, որ զուգընկերը իր տաբատի վրա կողպեք է կախել, որպեսզի նա չկարողանա դավաճանել ընկերոջը: Կինը ոստիկանություն է դիմել այն բանից հետո, երբ հասկացել է, որ այլևս չի կարող տանել դա:
25-ամյա կինը տառապել է ցավերից, երբ մի քանի ժամ շարունակ չի կարողացել պետքարան գնալ. կողպեքը թույլ չի տվել հանել տաբատը:
Ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ, կնոջ խոսքով, նրա սիրեկանը երկար տարիներ այդպես է վարվել, և որ նա շատ է վախեցել վերցնել մկրատն ու կտրել տաբատը:
Ոստիկանությունը ձերբակալել է 40-ամյա տղամարդուն, սակայն ի զարմանս իրավապահների՝ կինը հետ է վերցրել ցուցմունքը: Հաջորդ օրը տղամարդը պարտավորագիր է ստորագրել այլևս երբեք ընկերուհու տաբատին կողպեք չկախել:
Իրավապահները բողոքում են, որ կինը 12 տարի շարունակ հանցագործության զոհ է եղել, սակայն ոչ ոք չի փորձել օգնել նրան:
Պետական օրգանները նշում են, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ կինը նրա նկատմամբ բողոք չի ներկայացրել: